Վաղատուր գյուղի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տան միջնապատը փլուզվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 5-րդ փողոցի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կառուցատարրը (մոտ 6 քմ) փլուզվել է, ինչի հետևանքով Մ. Ա.-ն (ծնված 1966 թ.) և Մ. Կ.-ն (ծնված 1992 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: