Լրահոս

06.03.2010 12:10

Մոսկվայում թուրքերի հետ քննարկվել է ԼՂ–ի խնդիրը

Մոսկվայում թուրքերի հետ քննարկվել է ԼՂ–ի խնդիրը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 5-ին ռուս-թուրքական խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Ա. Դենիսովը և Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆ. Սինիրլիօղլին։

«Կողմերը հաճույքով ընդգծել են ռուս-թուրքական փոխգործակցության բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ մտքեր փոխանակել»,-ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Բանակցությունների ընթացքում խոսվել է նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Իրաքում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացման մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։