Քաղաքական

02.11.2018 15:29

Համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ղեկավարության հետ

Համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ղեկավարության հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բաքվում են, որտեղ երեկ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այսօր՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ միջնորդները և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ներկայիս իրավիճակը և հեռանկարները:

Ադրբեջանական ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ համանախագահները և Հասանովը մասնակիցները քննարկել են իրավիճակը «զորքերի դիմակայության գծում» և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հեռանկարները:

Աղբյուրը՝ Ազատություն

Երևանն ու Բաքուն ցանկություն ունեն շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ընդունվել՝ հաշվի առնելով իրավիճակը, հաշվի առնելով այն, թե ինչպես են կառուցվելու երկու երկրների ղեկավարների միջև փոխհարաբերությունները: Սկզբունքային առումով մենք հասկացել ենք, որ կա բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու ցանկություն»,-ասել է Պոպովը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։