Լրահոս

06.03.2010 10:59

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չի՞ դրվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չի՞ դրվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը

Բարաք Օբամայի աշխատակազմի ներկայացուցիչը լրագրողներին հաղորդել է, թե իրենք Կոնգրեսի ղեկավարների հետ եկել են համաձայնության, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չի դրվելու Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։ Այդ մասին գրում է  «ИТАР-ТАСС»-ը։

-Մենք ենթադրում ենք, որ ամեն ինչ հենց այս կետում էլ կավարտվի,-ասել է նա՝ նկատի ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունումը։

Իսկ «lenta.ru»-ն, հղում կատարելով  «BBC News»-ին, գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ամերիկյան կառավարության աշխատակազմը շատ է ջանում կասեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման գործընթացը։

-Մենք դեմ ենք այդ որոշմանը։ Մենք վստահ ենք, որ Կոնգրեսը ոչ մի որոշում չի ընդունի այդ կապակցությամբ,-ընդգծել է Քլինթոնը։

Նա խոստովանել է, որ Օբաման դեռևս իր նախընտրական արշավի ժամանակ բացահայտ ընդունել է Հայոց ցեղասպանությունը, բայց հիմա իրավիճակն «էականորեն փոխվել է»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։