Քաղաքական

02.11.2018 14:09

Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Վահագն Հարությունյանին (տեսանյութ)

Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Վահագն Հարությունյանին (տեսանյութ)

Դատարանը որոշեց բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և երկու ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում դատարանի որոշումն անհիմն որակեց։

«Կալանքի որոշումը կայացված է, մեզ նույնիսկ չեն տրամադրել որոշման օրինակը, ինչը պարտավոր էին կատարել հենց հրապարակումից հետո: Որոշումը կտրամադրեն այսօրվա ընթացքում՝ մի քանի ժամ հետո, սակայն, ներկայացված միջնորդության հիման վրա որևէ հիմք չկար Վահագն Հարությունյանին կալանավորելու։ Նշում էին, որ Վահագն Հարությունյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, այդ պարագայում բացարձակապես հիմնավորված չէ միջնորդությունը, որովհետև այն անձն, ում ասում էին, որ կարող է թաքնվել, ինքն անձամբ է՝ որևէ պարտականություն չունենալով, զանգում քննչական մարմնին, զրուցում քննիչների հետ, հայտնում իր բնակության վայրը, հեռախոսի համարները, ու էս պարագայում անձի նկատմամբ հայտարարում են հետախուզում և միջնորդություն են ներկայացնում կալանավորումը որպեսզ խափանման միջոց կիրառելու մասին»,-ասաց փաստաբանը։

Հետախուզում հայտարարելու մասին որոշումը ևս «ապօրինի և անհիմն» որակելով՝ Պողոսյանն ասաց, որ այն արդեն բողոքարկել են Գլխավոր դատախազին։

«Այս ամեն ինչի մեջ իր խոսքը պետք է ասի Գլխավոր դատախազությունը, հակառակ պարագայում մենք զրկված ենք լինելու երբևէ արդար դատաքննություն ունենալու հնարավորությունից»,-ասաց փաստաբանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։