Լրահոս

06.03.2010 10:51

Ադրբեջանի Միլի մեջլիսը դիմում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին

Ադրբեջանի Միլի մեջլիսը դիմում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին։ Այնտեղ մասնավորապես ասված է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևն անհանգստություն և ցասում է առաջացրել։

«Ադրբեջանական հանրության շրջանում արմատացել է այն տեսակետը, որ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական խոչընդոտը միջազգային հանրության կողմից կիրառվող երկակի ստանդարտների կիրառումն է,- գրված է դիմումում,- հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անարդարացի որոշումը խանգարում է տարածաշրջանում խաղաղության հասնելուն և մինչ այժմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները կարող է ի չիք դարձնել»։

Դիմումի մեջ նաև հույս է հայտնվում, որ բանաձևը կմերժվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։