ԿԸՀ-ն հաստատեց դեկտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակացույցը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր առավոտյան գումարած արտահերթ նիստում միաձայն հաստատեց Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Ըստ այդմ, մասնավորապես, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի՝ տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը պետք է սահմանվի ընտրությունները նշանակելուց հետո տասն օրվա ընթացքում:
Կուսակցությունների կամ դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն քվեարկության օրվանից ոչ ուշ քան 25 օր առաջ, այսինքն, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչև նոյեմբերի 14-ը ժամը 18:00-ը:
Կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18-ը: Նախընտրական քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը:

Աղբյուրը՝ Ազատություն