Մեկնաբանություն

02.11.2018 10:05


«Առնետավազքը» և ներքին տեղահանվածները

«Առնետավազքը» և ներքին տեղահանվածները

Սերժ Սարգսյանի հեռացումից հետո Հայաստանի քաղաքական դաշտում «առնետավազք» սկսվեց: Ճիշտ ժամանակին կողմնորոշվողները պաշտոն ստացան, իսկ ուշացածները՝ քաջալերվեցին ու օլիգարխ չլինելու մասին հավաստագիր ձեռքբերեցին:

Առնետները, ինչպես հայտնի է, լքում են խորտակվող նավակը: Հետաքրքրական է, որ կողքի դեռևս չխորտակված նավակում մեծ ուրախությամբ են ընդունում առնետներին:

«Առնետավազքից» բացի մեզ մոտ առաջացել են նաև տարհանվածներ կամ, այսպես ասած, ներքին տեղահանվածներ, այսինքն՝ այլ կուսակցություններից դեպի «Քաղաքացիական պայմանագիր» արտագաղթողներ:

ՔՊԿ-ն հիմա յուրօրինակ տապան է հիշեցնում, որտեղ ամեն մի տեսակից զույգերով կան: Ներքին տեղահանվածները գրեթե նույն բառապաշարով մտնում են «տապան»: Նրանք հայտարարում են, որ ամբողջ կյանքում երազել են քայլել Նիկոլ Փաշինյանի հետ և ընդունում են ՔՊԿ-ի գաղափարախոսությունը (իսկ կա՞ նման բան):

ՔՊԿ-ում ուրախությամբ ընդունում են ներքին տեղահանվածներին այնպես, ինչպես մի ժամանակ ՀՀԿ-ում ընդունեցին մականունավոր կիսակրիմինալ տարրերին (այս կոնտինգենտը այժմ Փաշինյանի մոլի երկրպագուն է):

Ապագա խորհրդարանի կազմը և ընտրության արդյունքները պարզ են: Ամեն ինչ կսկսվի ընտրություններից հետո:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը