Խորհրդարանում կազմակերպված դեմագոգիկ շոուն ավարտվեց կանխատեսելի ելքով: Արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ պահպանվելու է ռեյտինգային կոչված համակարգը, որը ՀՀԿ-ի վերարտադրության համար էր ստեղծվել, բայց հիմա ծառայելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ Ընտրական նոր օրենսգրքի տապալման հարցում ամբողջությամբ անկեղծ էր միայն ՀՀԿ-ն ու մասամբ անկեղծ էր Նիկոլ Փաշինյանը: Երկուսն էլ չէին թաքցնում, որ «ռեյտինգայինն» իրենց ձեռնտու է, բայց Փաշինյանը փորձում էր նորի չընդունման մեղքը բարդել ՀՀԿ-ի վրա՝ զուգահեռաբար ձևակերպելով, թե իբր Ընտրական նոր օրենսգիրքը բխում է ՀՀԿ-ի շահերից, բայց վերջինս իբր չի հասկանում իր շահը և տապալում է նոր օրենսգրքի ընդունումը: Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ «ռեյտինգային» համակարգը ապագա խորհրդարանում ՀՀԿ-ի հայտնվելու միակ շանսն է, բայց ցույց էր տալիս, թե այդպես չի մտածում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որը արտահերթ նիստ էր նախաձեռնել Ընտրական նոր օրենսգրքի ընդունման համար, ապա տվյալ դեպքում մենք գործ ունեինք թատրոնի կամ ինչպես կասեր դասականը՝ կրկեսի կազմակերպման հետ:
ԲՀԿ-ում շատ լավ գիտեն, որ ապագա խորհրդարանում հայտնվելու համար «ռեյտինգայինն» իրենց միակ փրկությունն է, բայց ձև էին անում, թե իբր ուզում են փոխել այդ ընտրակարգը, բայց ահա չար ՀՀԿ-ն չի թողնում:
Մի խոսքով, Փաշինյանն ու Ծառուկյանը մեղքը բարդում էին ՀՀԿ-ի վրա, քանզի հիմա դա մոդայիկ է, բայց իրականում երեքով էլ շահագրգիռ էին, որպեսզի արտահերթ ընտրությունները լինեն «ռեյտինգային» ընտրակարգով:
Մեզ հիմա մնում է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի, Սերժ ՍարգսյանիուԳագիկ Ծառուկյանիշահերը ապագա խորհրդարանի կազմի վերաբերյալ համընկան և դեկտեմբերյան ընտրությունների ելքը կանխորոշված է գրեթե 100 տոկոսով: Այսինքն՝ եթե նախկինում միշտ կանխորոշված էր լինում «50+»-ի, այսինքն՝ խորհրդարանի հսկիչ փաթեթի պատկանելիության հարցը, իսկ մյուս մասով լինում էր որոշակի անորոշություն, ապա այժմ հստակ է, թե ով է լինելու 2/3-ի տերը, իսկ ովքեր՝ 1/3-ի:
«Ռեյտինգային» համակարգի պահպանմամբ Փաշինյանն իր ապագա խորհրդարանական ընդդիմություն նշանակեց ՀՀԿ-ին (հաշվարկը պարզ է՝ հին ռեժիմից քննադատություն ստանալն անվտանգ է իշխանության պահպանման տեսանկյունից), իսկ կառավարությանը կցված «ընդդիմություն»՝ ԲՀԿ-ին: Համենայնդեպս այս նպատակն է հետապնդել կառավարությունը Ընտրական նոր օրենսգիրքը տապալելով:
Այս ընտրակարգի պահպանմամբ Փաշինյանը լուծում է նաև «Սասնա ծռերի» հարցերը՝ զգալիերոն նվազեցնելով խորհրդարանում հայտնվելու նրանց հնարավորությունները («Սասնա ծռերի» դեմ աշխատելով Փաշինյանը կփորձի լուծել ինչպես ներքաղաքական, այնպես էլ Մոսկվային հաճոյանալու հարցերը):
Դեկտեմբերյան ընտրություններն, ըստ այդմ, լինելու են շատ ավելի ապաքաղաքական, քան 2017-ինը: ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին հնարավորություն կտա Փաշինյանին սև-սպիտակային պարզունակ հարթության վրա պահել քաղաքական բանավեճը, իսկ մյուս ուժերը կմասնակցեն այնպես, ինչպես Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեցին, այսինքն՝ կոմպլեքսավորված ուՓաշինյանից «սևի» պիտակչստանալու հույսով:
Իշխանափոխությունը հիմա մոտենում է իր ավարտական փուլին, որից հետո կսկսվեն իսկական քաղաքական գործընթացները: Մինչև այդ, իհարկե, կունենանք բրեժնևյան մի փուլ: Այդ փուլի տևողությունը կլինի այնքան, որքան ժամանակ որ կպահանջվի խորհրդարանից դուրս նոր քաղաքական դաշտի ձևավորման համար:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: «Ռեյտինգայինի» պահպանման միջոցով Փաշինյանը լուծեց ոչ միայն ապագա խորհրդարանի կազմի հարցը, այլ նաև «կուլտուրական» ձևով խաղից դուրս թողեց բոլոր այն ուժերին, որոնք այս ամիսների ընթացքում ծափահարում էին իր բոլոր քայլերին և համարվում էին հեղափոխությանն աջակցած ուժեր: Հիմա պետք է տեսնել այդ անմեղսունակների դեմքերը, որոնց երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին կառավարության շենքից:
Ի դեպ, «ռեյտինգայինի» պահպանման, թերևս, միակ դրական կողմը հենց դա է. քաղաքական դաշտը մաքրվում է Հայաստանի վրա տարիներ շարունակ մնացած հսկայական բալաստից:
«Finita la commedia». ռեյտինգային «քցվածները»
Խորհրդարանում կազմակերպված դեմագոգիկ շոուն ավարտվեց կանխատեսելի ելքով: Արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ պահպանվելու է ռեյտինգային կոչված համակարգը, որը ՀՀԿ-ի վերարտադրության համար էր ստեղծվել, բայց հիմա ծառայելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ Ընտրական նոր օրենսգրքի տապալման հարցում ամբողջությամբ անկեղծ էր միայն ՀՀԿ-ն ու մասամբ անկեղծ էր Նիկոլ Փաշինյանը: Երկուսն էլ չէին թաքցնում, որ «ռեյտինգայինն» իրենց ձեռնտու է, բայց Փաշինյանը փորձում էր նորի չընդունման մեղքը բարդել ՀՀԿ-ի վրա՝ զուգահեռաբար ձևակերպելով, թե իբր Ընտրական նոր օրենսգիրքը բխում է ՀՀԿ-ի շահերից, բայց վերջինս իբր չի հասկանում իր շահը և տապալում է նոր օրենսգրքի ընդունումը: Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ «ռեյտինգային» համակարգը ապագա խորհրդարանում ՀՀԿ-ի հայտնվելու միակ շանսն է, բայց ցույց էր տալիս, թե այդպես չի մտածում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որը արտահերթ նիստ էր նախաձեռնել Ընտրական նոր օրենսգրքի ընդունման համար, ապա տվյալ դեպքում մենք գործ ունեինք թատրոնի կամ ինչպես կասեր դասականը՝ կրկեսի կազմակերպման հետ:
ԲՀԿ-ում շատ լավ գիտեն, որ ապագա խորհրդարանում հայտնվելու համար «ռեյտինգայինն» իրենց միակ փրկությունն է, բայց ձև էին անում, թե իբր ուզում են փոխել այդ ընտրակարգը, բայց ահա չար ՀՀԿ-ն չի թողնում:
Մի խոսքով, Փաշինյանն ու Ծառուկյանը մեղքը բարդում էին ՀՀԿ-ի վրա, քանզի հիմա դա մոդայիկ է, բայց իրականում երեքով էլ շահագրգիռ էին, որպեսզի արտահերթ ընտրությունները լինեն «ռեյտինգային» ընտրակարգով:
Մեզ հիմա մնում է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի շահերը ապագա խորհրդարանի կազմի վերաբերյալ համընկան և դեկտեմբերյան ընտրությունների ելքը կանխորոշված է գրեթե 100 տոկոսով: Այսինքն՝ եթե նախկինում միշտ կանխորոշված էր լինում «50+»-ի, այսինքն՝ խորհրդարանի հսկիչ փաթեթի պատկանելիության հարցը, իսկ մյուս մասով լինում էր որոշակի անորոշություն, ապա այժմ հստակ է, թե ով է լինելու 2/3-ի տերը, իսկ ովքեր՝ 1/3-ի:
«Ռեյտինգային» համակարգի պահպանմամբ Փաշինյանն իր ապագա խորհրդարանական ընդդիմություն նշանակեց ՀՀԿ-ին (հաշվարկը պարզ է՝ հին ռեժիմից քննադատություն ստանալն անվտանգ է իշխանության պահպանման տեսանկյունից), իսկ կառավարությանը կցված «ընդդիմություն»՝ ԲՀԿ-ին: Համենայնդեպս այս նպատակն է հետապնդել կառավարությունը Ընտրական նոր օրենսգիրքը տապալելով:
Այս ընտրակարգի պահպանմամբ Փաշինյանը լուծում է նաև «Սասնա ծռերի» հարցերը՝ զգալիերոն նվազեցնելով խորհրդարանում հայտնվելու նրանց հնարավորությունները («Սասնա ծռերի» դեմ աշխատելով Փաշինյանը կփորձի լուծել ինչպես ներքաղաքական, այնպես էլ Մոսկվային հաճոյանալու հարցերը):
Դեկտեմբերյան ընտրություններն, ըստ այդմ, լինելու են շատ ավելի ապաքաղաքական, քան 2017-ինը: ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին հնարավորություն կտա Փաշինյանին սև-սպիտակային պարզունակ հարթության վրա պահել քաղաքական բանավեճը, իսկ մյուս ուժերը կմասնակցեն այնպես, ինչպես Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեցին, այսինքն՝ կոմպլեքսավորված ու Փաշինյանից «սևի» պիտակ չստանալու հույսով:
Իշխանափոխությունը հիմա մոտենում է իր ավարտական փուլին, որից հետո կսկսվեն իսկական քաղաքական գործընթացները: Մինչև այդ, իհարկե, կունենանք բրեժնևյան մի փուլ: Այդ փուլի տևողությունը կլինի այնքան, որքան ժամանակ որ կպահանջվի խորհրդարանից դուրս նոր քաղաքական դաշտի ձևավորման համար:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: «Ռեյտինգայինի» պահպանման միջոցով Փաշինյանը լուծեց ոչ միայն ապագա խորհրդարանի կազմի հարցը, այլ նաև «կուլտուրական» ձևով խաղից դուրս թողեց բոլոր այն ուժերին, որոնք այս ամիսների ընթացքում ծափահարում էին իր բոլոր քայլերին և համարվում էին հեղափոխությանն աջակցած ուժեր: Հիմա պետք է տեսնել այդ անմեղսունակների դեմքերը, որոնց երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին կառավարության շենքից:
Ի դեպ, «ռեյտինգայինի» պահպանման, թերևս, միակ դրական կողմը հենց դա է. քաղաքական դաշտը մաքրվում է Հայաստանի վրա տարիներ շարունակ մնացած հսկայական բալաստից:
Ինչպես ասում են՝ «Finita la commedia»: