Լրահոս

06.03.2010 10:20

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Մարտի 5-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Ի. Ալիևն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևի կապակցությամբ իր բողոքն է հայտնել և դատապարտել այն։ Ադրբեջանի նախագահն այդ որոշումը բնութագրել է անարդարացի, պատմական ճշմարտությունը կոպտորեն խեղաթյուրող և տարածաշրջանում լարվածության խորացմանը նպաստող։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի կողքին և շարունակում է ամբողջությամբ աջակցել նրան։

Իր հերթին Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել ադրբեջանցի գործընկերոջ դիրքորոշումը և իր երախտագիտությունը հայտնել։

Հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է նաև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային իրավիճակի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։