Քաղաքական

01.11.2018 11:35


ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունվեց համաներում հայտարարելու հարցը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունվեց համաներում հայտարարելու հարցը (տեսանյութ)

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ hոկտեմբերի 31-ին գումարված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ փաթեթի ընդունման արդյունքում համաներումից կօգտվի շուրջ 6500 մարդ:

Քվեարկության արդյունքում 72 կողմ ձայներով օրենսդրական փաթեթն ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է նոյեմբերի 1-ի նիստում:

***

Քննարկումից հետո օրինագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 75 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը