Կարծիք

01.11.2018 10:28


Կուսակցության կայքում տեղադրվում են բոլոր կուսակցականների հրաժարականների գները

Կուսակցության կայքում տեղադրվում են բոլոր կուսակցականների հրաժարականների գները

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունը հերթական անգամ բերում է կուսակցականների մեծ գաղթի, դեպի ավելի ապահով կամ իշխանական, կամ գոնե մերձիշխանական կուսակցություններ։ Կուսակցականների միգրացիայի անվանումը հանրության մեջ իրարամերժ է՝ «առնետավազքից» մինչև «քաջալերում»։ Կարծում եմ, որ այս երևույթը պետք է կանոնակարգել օրենքի ուժով։ Քանի որ ընտրություններից հետո սպասվում է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ անել, ապա առաջարկում եմ կուսակցությունների կարգավիճակը հավասարեցնել ֆուտբոլային ակումբների կարգավիճակին։

Այսպես․

-Քաղաքական գործիչը դիմում տալով և ընդունվելով կուսակցություն՝ պայմանագիր է կնքում կուսակցության սեփականատիրոջ հետ։

-Կուսակցության կայքում տեղադրվում են բոլոր կուսակցականների հրաժարականների գները։

-Կուսակցության սեփականատերը կարող է տրանսֆերի հանել ցանկացած կուսակցականի։

-Տրանսֆերային պատուհանը բացվում է ընտրություններից վեց ամիս անց։

-Տրանսֆերային պատուհանը փակվում է ընտրություններից երեք ամիս առաջ։

Հետագայում Հայաստանի կուսակցությունների մասին օրենքը օրինակելի կդառնա ԵՄ երկրների համար, Վենետիկի հանձնաժողովը, Հայաստանի օրինակով ուղեցույց կհրապարակի ԵԽ անդամ երկրների համար։ Սա հնարավորություն կընձեռի հետագայում լեգիոներ պատգամավորներով հագեցնել մեր ազգային կուսակցությունները և ինչու ոչ՝ մեր պատգամավորներին հանել եվրոպական շուկա։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը