Աշխարհ

31.10.2018 20:55


Թուրք երկրպագուի նետած շիշը լուրջ վնասվածք է հասցրել գվինեացի ֆուտբոլիստին (տեսանյութ)

Թուրք երկրպագուի նետած շիշը լուրջ վնասվածք է հասցրել գվինեացի ֆուտբոլիստին (տեսանյութ)

Թուրքիայում ֆուտբոլի գավաթի խաղարկության հերթական հանդիպումներից մեկի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։

Թուրքական «Batmanspor» և «Kasımpaşa» ակումբների միջև հանդիպման վերջին րոպեներին, թուրք երկրպագուներից մեկը ջրով լցված պլաստիկ շիշ է նետել «Kasımpaşa »-ի գվինեացի ֆուտբոլիստ Ֆոդե Կոյտայի վրա, որի հետևանքով վերջինս բավականին ծանր վնասվածք է ստացել։

Հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստին անմիջապես հոսպիտալացրել են։ Անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։

Թուրքական կայքը հաղորդում է, որ շիշը նետած անձը 12-ամյա թուրք երեխա է, ով բերման է ենթարկվել։ Միջադեպը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։

Սպասվում է, որ միջադեպի կապակցությամբ «Batmanspor»-ի նկատմամբ պատիժ կսահմանվի։ Ակումբը ամենաքիչը 2 խաղ առանց հանդիսականների կանցկացնի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը