Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և տեղափոխվել Ձորաղբյուր գյուղ. Նաիրի Պետրոսյան
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները: Այս մասին Tert.am-ին հայտնեց 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:
Վերջինս ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:
Հիշեցնենք, որ Կառավարության ձևավորման առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել էր զբաղվել 3-րդ նախագահին բնակարան տրամադրելու հարցով:
Էդուարդ Աղաջանյանն ավելի վաղ ասել էր, որ Սերժ Սարգսյանին առանձնատան մի քանի տարբերակ է առաջարկվել, սակայն նրա գրասենյակը մերժել էր բոլոր տարբերակները:
Երրորդ նախագահի գրասենյակից պարզաբանել էին, որ մերժումը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատան վերջին տարբերակն Ավանում էր: