Լրահոս

06.03.2010 08:55

Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարությունների միջև անցկացվել են խորհրդատվություններ

Մարտի 5-ին Լյուբլյանայում Հայաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են քաղաքական  խորհրդատվություններ' Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Սլովենիայի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար տիկին Դրագոլյուբա Բենչինայի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության և միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Արևելյան գործընկերության, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով քաղաքական, առևտրատնտեսական, գիտամշակութային բնագավառներում Հայաստանի եւ Սլովենիայի գործակցությանը' կողմերը նշել են, քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը, տնտեսական կապերի չօգտագործված ներուժի  իրականացումը: Կողմերը հույս հայտնեցին, որ նման խորհրդատվությունները կկրեն կանոնավոր բնույթ և օգտակար կլինեն երկկողմ հարաբերությունների խթանման համար:

Կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին Սլովենիայում ընթացիկ տարում իրականացվող ..Հայաստանը մոտ և հեռու,, խորագրով մշակութային փառատոնի անցկացման համար:

Հայկական կողմը կարևորել է Արևելյան գործընկերության հռչակագրում ամրագրված ,անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի և մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացմանըե վերաբերող դրույթի իրականացումը: Սլովենական կողմը հայտնել է իր աջակցության  պատրաստակամությունը:

Նույն օրը ՀՀ ԱԳ փոխնախարար Ղազինյաը հանդիպեց Սլովենիայի Մշակույթի պետքարտուղար դոկտոր Ստոյան Պելկոյի հետ: Երկուստեք նշվեց, որ հայկական մշակույթի փառատոնը Լյուբլյանայում բացվել է ամենաբարձր մակարդակով Սլովենիայի նախագահի, առաջին տիկնոջ և մշակույթի նախարարի ներկայությամբ:

Նախատեսվում է նաև ԱԳ փոխնախարար Ղազինյանի այցելությունը Լյուբլյանայի «Ցանկարև դոմ» մշակութային կենտրոն, որտեղ ցուցադրվում է «Հայկական ավանդույթները աշխարհիկի և հոգևորի միջև» ցուցահանդեսը: «Ցանկարև դոմ» մշակութային կենտրոնը, ի դեմս տնօրեն Միտյա Ռոտովնիկի, հանդիսանում է «Հայկական ավանդույթները աշխարհիկի և հոգևորի միջև ցուցահանդեսի հեղինակը և «Հայաստանը մոտ և հեռու» խորագրով մշակութային փառատոնի հիմնական կազմակերպիչներից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։