Աշխարհ

31.10.2018 15:32


17-ամյա պատանին պայթյուն Է սարքել Արխանգելսկում Անվտանգության դաշնային ծառայության շենքում (տեսանյութ)

17-ամյա պատանին պայթյուն Է սարքել Արխանգելսկում Անվտանգության դաշնային ծառայության շենքում (տեսանյութ)

Հոկտեմբերի 31-ի առավոտյան ոչ մեծ ուժգնության պայթյուն Է տեղի ունեցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի մարզի վարչության շենքում: Զոհվել Է մեկ մարդ, վիրավորվել՝ ծառայության երեք աշխատակից: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը պայթել Է զոհվածի ձեռքում: Քրեական գործ Է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ԱՀԿ) հայտնել Է, որ պայթյունը տեղի Է ունեցել ժամը 08:52-ին ԱԴԾ-ի վարչության շենքի մուտքում:

«Նախնական տեղեկատվության համաձայն, շենք մտած անձը պայուսակից հանել Է դեռեւս չպարզված առարկա, որը որոշ ժամանակ անց պայթել Է նրա ձեռքերի մեջ, ինչի հետեւանքով նա կյանքի հետ անհամատեղելի վերքեր Է ստացել»,-ասված Է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ Է հարուցել «Ահաբեկչություն» եւ «Ապօրինաբար զինամթերք կրելը» հոդվածներով: Հետաքննության տվյալներով՝ պայթուցիկ սարքը շենք Է մտցրել 17-ամյա տեղի բնակիչը:

«Դեռահասի անձը պարզված Է»,-ասված Է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ: Գործի հետաքննությամբ զբաղվելու Է Ռուսաստանի քննչական կոմիտեի կենտրոնական ապարատը:

Անվտանգության դաշնային ծառայության երեք աշխատակիցներ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը