Լրահոս

31.10.2018 14:11


Արայի գյուղում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Արայի գյուղում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Արայի գյուղի տներից մեկի տանիքում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 45-ամյա Համլետ Ղազարյանի կախված դին։

Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը