Լրահոս

31.10.2018 13:21


Մեկ գիշերում Դավիթաշեն վարչական շրջանում թալանել են մի քանի ավտոմեքենա

Մեկ գիշերում Դավիթաշեն վարչական շրջանում թալանել են մի քանի ավտոմեքենա

Հոկտեմբերի 29-ին միանգամից մի քանի ավտոմեքենաների թալանելու դեպքեր են տեղի ունեցել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: Ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 66-ամյա Վաչիկ Մկրտչյանը և հայտնել, որ իրենց շենքի բակում թալանել են իրեն պատկանող ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացելու միջոցով հափշտակել են Վ. Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի էկեկտրամարտկոցը, այնուհետև նույն թաղամասի բնակիչներ, 64-ամյա Աշոտ Նալբանդյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի էլեկտրամարտկոցը և 68-ամյա Մուսայել Մկոյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենյաի էլեկտրամարտկոցը:

Մինչ ոստիկանները դեպքի վայրում զննություն էին կատարում, հերթական ահազանգն է ստացվում, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 15 շենքի մոտ անհայտ անձը կամ անձինք թալանել են նույն շենքի բնակիչ, 41-ամյա Աննա Աբրահամյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան, իսկ որոշ ժամանակ անց հերթական ահազանգն է ստացվում, որ թալանել են Դավիթաշեն 3-րդ թաղամասի 18 շենքի բնակիչ, 32-ամյա Ռոմանոս Սարուխանյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան՝ գողանալով վրայի գազաբալոնը:

Բոլոր գողությունների փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը