Երևանում 35–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի
Հոկտեմբերի 30-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Անի Սիսակյանը իր վարած Mitsubishi մակնիշի 18 PՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Տերյան փողոցի թիվ 105/4-5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Մարտունի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ավետ Մնացականյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է նախ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդաոց, որտեղ երեխան առաջին բուժօգնությունն է ստացել, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։