Քանյե Ուեսթը հայտարարել Է, որ իրեն օգտագործել են քաղաքական նպատակներով
Ռեփեր եւ պրոդյուսեր Քանյե Ուեսթը, որը հանդես Էր գալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ, հայտարարել Է, որ իրեն օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնք ինքն իրականում չի պաշտպանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կատարողը հոկտեմբերի 30-ին հայտնել Է իր Twitter-ում:
«Այժմ աչքերս բացվել են, եւ ես հասկացել եմ, որ ինձ օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնց ես չեմ հավատում: Ես ինձ սահմանազատում եմ քաղաքականությունից եւ լիովին կենտրոնանում եմ ստեղծագործության վրա»,-գրել Է Ուեսթը: Նա նաեւ հայտարարել Է, որ ոչ մի առնչություն չունի այն մարզաշապիկների ստեղծման հետ, որոնք աֆրոամերիկացիներին կոչ են անում դադարեցնել աջակցությունը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը:
Ավելի վաղ ռեփերն այցելել Է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել Է Թրամփի հետ, ինչպես նաեւ բազմիցս հանդես Է եկել նրա պաշտպանությամբ:
Քանյե Ուեսթին համարում են ամենահանրաճանաչ ռեփ-կատարողներից մեկն ԱՄՆ-ում: Փորձագետները նրան քանիցս ճանաչել են XXI դարի մեծագույն արտիստներից մեկը: Երգիչն ընդհանուր առմամբ ստացել Է Grammy-ի 21 արձանիկ՝ այդպիսով դառնալով ռեկորդակիրներից մեկն այդ երաժշտական մրցանակի պարգեւների թվով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: