«Պահանջում ենք ԱՆՀԱՊԱՂ հաստատել փոփոխված Ընտրական օրենսգիրքը». hոկտեմբերի 31-ից՝ անժամկետ բողոքի ցույց
«Շտապ հավաք ԱԺ մոտ՝ Բաղրամյան պողոտայի մուտք։ Պահանջում ենք ԱՆՀԱՊԱՂ արտահերթ նիստում հաստատել Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները, որոնք ժամանակավոր կառավարության անցումային ծրագրի և հեղափոխության օրակարգի մասն են։
Հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում անժամկետ բողոքի ցույցի՝ սկսած ժամը 13:00-ից՝ հոկտեմբերի 31-ին՝ չորեքշաբթի օրը։
Կառավարության ծրագրում ամրագրված էր այս օրենքի հաստատումը՝ որպես արտահերթ ընտրությունների անցկացման նախապայման, ուստի անթույլատրելի ենք համարում գալիք ընտրությունների անցկացումն առանց նշված փոփոխությունների հաստատման։ Այդ փոփոխությունները նվազեցնելու են ընտրական գրավի չափը և ԱԺ անցողիկ շեմը, ինչը բխում է նոր իրավիճակից ու նոր ուժերի շահերից, և չի բխում հին, հակահեղափոխական ուժերի շահերից»։

Մենք ենք տերը մեր երկրի