Աշխարհ

30.10.2018 18:21


Մանրամասներ Ախալքալաքի միջադեպից (տեսանյութ)

Մանրամասներ Ախալքալաքի միջադեպից (տեսանյութ)

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի նախընտրական շտաբի վրա հարձակման հետևանքով 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք պնդում են, թե իրենց վրա հարձակվել են մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի գլխավորությամբ, մոտ երկու տասնյակ անձ:

Շտաբի ղեկավար Աշոտ Ռայիսյանը, ով այժմ հիվանդանոցում է, հայտարարել է, որ շտաբ են մտել Մարտուն Մկոյանը, նրա որդին, եղբոր որդիներն ու ծեծի են ենթարկել աշխատակիցներին: Ռայիսյանի խոսքով՝ 5-6 աշխատակիցներին ծեծի է ենթարկել մոտ 40 հոգի:

Այլ միջադեպ է տեղի ունեցել նաև 12:10-ին, Խոսպիո գյուղի մոտակայքում: Շրջանային հանձնաժողովի անդամ Միխեիլ Ագաբաբյանի ավտոմեքենան շրջապատել են ու ծեծի ենթարկել նրան: Նշվում է, որ մոտ երկու տասնյակ մարդ է եղել:

Աղբյուրը՝ aliq.ge

***

Գրիգոլ Վաշաձեն հայտարարություն է արել այսօրվա Ախալքալաքում կատարվածի առիթով և հիմա ուղևորվում է Ախալքալաք։

«Մեր չորս կողմնակիցներին դաժանաբար ծեծել են, մեր շտաբ են հարձակվել խմբով՝ պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ղեկավարությամբ»,-հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։

Վաշաձեն Ներքին գործերի նախարարությանը կոչ է անում շտապ արձագանքել։

«Հարձակվել են անսպասելիորեն, մահակներով։ Աշոտ Ռաիսյանին, Ապեր (Աբրահամ) Աբրահամյանին, Տիգրան Աբրահամյանին և Միշա Աղաբաբյանին դաժանաբար ծեծել են։ Մենք կոչ ենք անում իշխանություններին բռնությունից հրաժարվել, մենք ոչ մի սադրանքի չենք ենթարկվելու։ Ես կոչ եմ անում Ներքին գործերի նախարարությանը, ովքեր ընտրությունների ժամանակ մաքսիմալ հանգստություն պահպանեցին և հրաժարվեցին կատարել քաղաքական առաջադրանքներ, անմիջապես ձերբակալեն այդ մարդկանց։ Սա քրեական օրենսգրքի հանցագործություն է և պետք է անհապաղ արձագանքել։ Մենք հանգստություն ենք պահպանում, ի տարբերություն «Վրացական երազանքի», որն էլ ինչպես երևում է խելքերը կորցրել են»,–հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը