Աշխարհ

30.10.2018 17:52


Արարատն այսօր ճերմակել է (լուսանկար)

Արարատն այսօր ճերմակել է (լուսանկար)

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, ձյունապատվել է և գրեթե ամբողջովին ճերմակել։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։

Հայաստանի սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 2000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։ Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։

Թուրքիայում հաճախ Արարատին անվանում են «Թուրքիայի տանիք»։ Թուրքական աղբյուրը նշում է ձյունապատումից հետո բացվել է հրաշալի տեսարան դեպի լեռը։

Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են Աղրը դաղ:

640xauto (1)(1) ARARAT2 640xauto (2)(1)

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը