Հայաստանը՝ հեղափոխության և իշխանափոխության արանքում
Վարչապետի «չընտրության» քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի միտք հայտնեց, ըստ որի՝ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցել է, բայց իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ահա այդ իշխանափոխությունն ապահովելու համար էլ, ըստ Փաշինյանի, իրենք ուզում են շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Իսկ արդյոք տեղի ունեցե՞լ է մեզ մոտ հեղափոխություն և արդյոք չկա՞ իշխանափոխություն:
Դասական առումով հեղափոխությունը նախևառաջ վերաբերում է հասարակական հարաբերությունների բնույթին և արժեքներին: Հեղափոխությունը ենթադրում է արմատական և հիմնարար փոփոխություն պետական կառավարման համակարգում ու տնտեսական հարաբերություններում: Այս առումով մեզ մոտ հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել հանրության լայն զանգվածների ներգրավմամբ ու նորանկախ Հայաստանի պատմության մեջ իր ձևով նախադեպը չունեցող իշխանափոխություն:
Շատ են համեմատություններ տարվում հիմիկվա և 1988-ի շարժման միջև, սակայն այդ համեմատությունները, մեղմ ասած, տեղին չեն:
Այս տարվա շարժումը չուներ գաղափարական հենք: Շարժումն ուներ մեկ կարգախոս, որը սպառվեց ապրիլի 23-ին: Տակը մնացին «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երը և «Դուխով» գրությամբ գլխարկները. երբ ասելիք չկա, պետք է գլխարկը քաշել գլխին ու ձեռքերը վեր պարզած ծափ տալ:
Հեղափոխություն
Նախորդ դարի 88-ի շարժումն իր բնույթով հեղափոխական էր և շարժման արդյունքներն էլ հեղափոխական բնույթի էին: Փոխվեց հասարակարգը, սովետական Հայաստանը տրանսֆորմացվեց անկախ Հայաստանի:
Անկախության արդյունքում մենք կտրուկ փոփոխություն ապրեցինք իրավական, քաղաքական ու տնտեսական դաշտերում: Փոփոխության ենթարկվեց մի ամբողջ արժեհամակարգ, ինչն իր ազդեցությունը թողեց ոչ միայն հասարակական, այլ նաև միջանձնային հարաբերությունների վրա:
Գերակայություն հայտարարվեց մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Եթե սովետական իրավական համակարգի հիմքում «Մարդուն թույլատրված է անել այն, ինչը թույլատրված է օրենքով» փիլիսոփայությունն էր, ապա տոտալիտարիզմից ժողովրդավարություն անցման արդյունքում որդեգրվեց «Մարդուն թույլատրված է անել այն, ինչն արգելված չէ օրենքով» փիլիսոփայությունը, այսինքն՝ իրավունքների դիապազոնը հսկայական չափով փոխվեց:
Անկախությունից հետո գոնե հռչակագրային մակարդակում միակուսակցական համակարգին փոխարինելու եկավ բազմակուսակցական համակարգը, պետական սեփականությանը փոխարինելու եկավ մասնավոր ու խառը սեփականության ձևերի ինստիտուտը: Պլանային տնտեսությունն իր տեղը զիջեց շուկայական հարաբերություններին (տվյալ դեպքում քննության չենք առնում այն հարցը, թե որքանով իրականում շուկայական դարձան այդ հարաբերություններն ու պահպանվեցին ազատ մրցակցային խաղի կանոնները):
88-ի գործընթացները զուգորդվում էին նաև համաշխարհային մակարդակով տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների հետ, քանզի փլուզվում էր հսկայական կայսրությունը՝ ՍՍՀՄ-ը:
Իշխանափոխություն
Մեզ մոտ այս տարվա քաղաքական իրադարձությունները կարելի է գնահատել որպես անսպասելի իշխանափոխություն: Անսպասելի ինչպես փոխվողների, այնպես էլ փոխողների համար: Գրեթե բոլորը ցանկանում էին իշխանափոխություն, բայց որևէ մեկը չէր կանխատեսել նման գործընթաց:
Տարբեր պատճառներ են ներկայացվում ու կասկածներ հայտնվում, թե ինչու Սերժ Սարգսյանը չկարողացավ (կամ էլ՝ չուզեց) պահել իշխանությունը և տապալվեց այն պահին, երբ թվում էր թե ամեն ինչ առավել քան վերահսկելի է իր կողմից, բայց կա մեկ հստակ պատասխան, այն է՝ Սերժ Սարգսյանը հեռացավ, քանի որ նրա գլխավորած իշխանական համակարգը լճացել էր:
Սերժ Սարգսյանի հեռացումից հետո փոխվե՞լ են արդյոք ներիշխանական բարքերը և քաղաքական հարաբերությունները կամ այլ կերպ ասած՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցածից հետո կա՞ արդյոք հեղափոխական տրանսֆորմացիա խաղի կանոնների առումով: Պատասխանը հստակ է՝ առայժմ ոչ: Ավելին՝ նախորդ իշխանություններին հարիր խաղի կանոնները շատ դեպքերում նույնությամբ կրկնվում են կամ է՛լ ավելի գռեհիկ տեսք են ստանում:
Նախկինում կադրային քաղաքականության մեջ առկա էր «խնամի-ծանոթ-բարեկամ» այսպես կոչված «բերմուդյան եռանկյունու» սկզբունքը: Հիմա էլ ենք այդ երևույթը նկատում: Պաշտոնների են անցնում ու քաղաքական դիրքեր գրավում ծանոթները, բարեկամները և խնամիները (չհաշված՝ տնեցիներին): Պրոֆեսիոնալիզմը ստորադասվել է ծանոթիզմին՝ «Պոլի փեդ լինի, մեր հետ քայլած լինի» տարբերակով:
Նախկինում ընդունվեց ռեյտինգային կոչված ընտրակարգը, որպեսզի ընտրություններն ապաքաղաքականացվեն ու ՀՀԿ-ն «խփի» իր ուզած տոկոսները: Հիմա էլ բան չի փոխվել: Փաշինյանը չի էլ թաքցնում, որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է իրեն, մինչդեռ ապրիլյան օրերին ռեյտինգայինից հրաժարումն ու համամասնական ընտրակարգ նախատեսող Ընտրական նոր օրենսգրքի ընդունման պահանջը նույնքան հանրային աջակցություն ուներ, որքան «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը: Բայց հիմա այդ մասին «մոռացվել» է, մինչդեռ դա այն եզակի բաներից էր, որն իր մեջ քիչ թե շատ գաղափարախոսություն ու հեղափոխականություն էր պարունակում:
Մինչև իշխանափոխությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի վրայով օրենսդրորեն սուպերվարչապետական լիազորություններ են կարվել և դրանք պետք է քչացնել, բայց հենց դարձավ վարչապետ, հայտարարեց, որ Սերժի վրայով կարված «կոստյումը» ոնց որ թե վատ չի «նստում» իր վրա ու դեռ մի բան էլ փոքր է, քանզի նոր լիազորությունների ցանկություն կա:
Մինչև իշխանափոխությունը հայտարարվում էր, որ ուժային կառույցները պետք է դուրս բերվեն վարչապետի անմիջական ազդեցությունից ու դրվեն խորհրդարանի վերահսկողության տակ, ինչպես նաև պետք է վերացվի 1-ին փոխվարչապետի՝ արհեստականորեն ներմուծված պաշտոնը, բայց իշխանափոխությունից հետո ամեն ինչ թողնվեց նույնը ու նույնիսկ «մեսիջների» մակարդակով չկա ցանկություն տեր կանգնել նախկինում տրված գնահատականներին ու հայտարարություններին:
Նախկինում ՀՀԿ-ն էր տեղական ընտրություններում հաղթում, հիմա՝ ՔՊԿ-ն: Հաղթելու նախադրյալները նույնն են: Փոխվել է հիմնավորումը:
Նախկինում օդիոզ մականունավորները դիրքավորվել էին ՀՀԿ-ում կամ դրա շուրջ, իսկ հիմա՝ ՔՊԿ-ի:
Նախկինում Սերժ Սարգսյանն ուներ իր «առնետներն» ու հաճախորդները: Նիկոլ Փաշինյանն էլ չի խուսափում «առնետների» ու հաճախորդների ներգրավումից: Փոխվել է միայն դրանց ներգրավման ձևն ու մատուցման տեխնոլոգիան:
Նախկինում ՀՀԿ-ն ձգտում էր ամբողջ հանրապետությունում ունենալ բացառապես իրեն ենթակա գյուղապետեր ու քաղաքապետեր: Գրեթե 100 տոկոսով դա ՀՀԿ-ին հաջողվում էր:
ՀՀԿ-ն ծանր էր տանում խոշոր համայնքներում կրած պարտությունը և փորձում էր տարատեսակ լծակներով իրենով անել ոչ ՀՀԿ-ական համայնքապետին, կամ պատժել նրան տարբեր լծակներով, կամ էլ՝ համակերպվել, բայց շատ հազվադեպ: Հիմա կապանցիների ազատ ընտրությունը գնահատվել է որպես հակահեղափոխության ու քրեաօլիգարխիայի հաղթանակ և ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ-ը զբաղվում է Կապանում հաղթած թեկնածուի հոր բիզնեսով: Հասկանալի է, թե ինչու է զբաղվում: Նախկինում էլ էին նման դեպքերում զբաղվում ոչ ՀՀԿ-ական համայնքապետով:
Կան էլի շատ նմանություններ, բայց առայժմ բավարարվենք այսքանով:
Հիմա ինքներդ դատեք, թե արդյոք տեղի է ունեցել իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն:
Վերջում հանուն արդարության նշենք, որ նախկինի ու ներկայի միջև կա մի էական տարբերություն: Նախկին իշխանությունները փակ էին աշխատում և շոուների պակաս կար, իսկ հիմա կան ֆեյսբուքյան «լայվերն» ու համատարած սելֆիները, ծափերն ու հուզառատ տեսարանները: Համաձայնեք, որ սրանք հեղափոխական բնույթի փոփոխություններ են: Եվ ամենակարևորը՝ էժանացել է բանանը:

Գըմփ-գըմփ-հո՛ւ:
Կորյուն Մանուկյան