Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Հոկտեմբերի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Բերդ-Իջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Բերդ քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Ճաղարյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 35 RX 636 համարանիշի և Ford Transit մակնիշի 51 LՕ 401 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ կարճ ժամանակ անց Վ. Ճաղարյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Ford Transit-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։