Որքա՞նով է բարոյական և օրինական մշտական բժշկական խնամքի պահանջ ունեցող մարդուն պահել կալանավայրում
Ես միշտ շատ ուրախ մարդ եմ եղել և կմնամ այդպիսին՝ անկախ նրանից, թե ինչ խնդիրների առջև ենք կանգնել ես ու իմ ընտանիքը։ Ցավոք սրտի, դժբախտությունը մեր տունը նույնպես չշրջանցեց և մի քանի տարի առաջ իմացանք, որ եղբայրս հիվանդություն ունի, ծանր հիվանդություն, որը ոչնչացնում է նրա գլխուղեղը և ողնուղեղը։
Հիվանդությունն իրականում այնպիսին է, որ, իհարկե, եղբայրս կարող է սովորական կյանքով ապրել, բայց իրեն անդադար բժշկական լուրջ վերահսկողություն է պետք, որպեսզի խնդիրը չբարդանա: Մեր ընտանիքում տեղի ունեցած դեպքից հետո լուրջ եմ նայում բոլոր այն դեպքերին, երբ մարդկանց զրկում են բուժման հնարավորությունից: Ու կուզենայի նմանօրինակ դեպքի անդրադառնալ:
Տեսեք, ամսվա սկզբին ձերբակալել են գործարար #ՍամվելՄայրապետյանին: Նա, իմիջիայլոց, այն եզակի գործարարներից է, ով բիծ չունի և նույն եղբորս ասած, Երևանի իսկական կարգին տղա է, թասիբով մարդ: Նրա միակ «մեղքը» կայանում է նրանում, որ նա «դժբախտություն» է ունեցել ծանոթ լինել #ՌոբերտՔոչարյանի հետ, և հիմա Մայրապետյանին գլոբալ հենց դրա համար են կալանավորել:
Բայց իրականում այս մարդը նաև չի կատարել այն, ինչի համար նրան մեղադրում են, և ես կասկած չունեմ, որ քննությունը դա կապացուցի ու բացի այդ, իմ անձնական տվյալներով՝ նա լուրջ առողջական խնդիր ունի և նրան պահանջվում է պարտադիր և մշտական բժշկական վերահսկողություն, որը կալանավայրում հնարավոր չէ ապահովել: Բայց այդ մարդուն կալանավորել են, թույլ չեն տալիս հոգալ իր առողջական կարիքները, ու դա այն դեպքում, որ աջ ու ձախ, կներեք, ափր-ցփր բոլորին բաց են թողնում՝ անկախ նրանց կատարած հանցանքներից:
Որքանո՞վ է բարոյական և օրինական մշտական բժշկական խնամքի պահանջ ունեցող մարդուն պահել կալանավայրում: Այն էլ այն մարդուն, ում մասին թթու խոսք չեն ասում շատերը, քանզի գիտեն, որ նա բարի մարդ է, և հաստատ հանցագործ չէ:
Ես կարծում եմ, որ երբ հազարավոր հայեր Հայաստանում և սփյուռքում ապրիլ-մայիս ամիսներին դուրս էին գալիս փողոց, իրենք ուզում էին, որ իշխանությունները երկիրը զարգացնելու փոխարեն իրենց քաղաքական խնդիրները լուծեն, այն էլ՝ այսքան անընդունելի ձևով:
Պարոն #Փաշինյան, Հայաստանում նաև, ըստ ձեզ, քաղաքական վենդետա պետք է չլինի: Իրականացրեք ձեր ասածը, դասականի խոսքերի պես ասեմ՝ խոսքը գործ դարձրեք:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից