Լրահոս

29.10.2018 21:14


Շահումյան գյուղի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի

Շահումյան գյուղի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի տներից մեկի դիմացով անցնող ջրատարում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

Փրկարարներն ու ոստիկանները չգործող ջրատարից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ՝ 77-ամյա Ալեքսանդր Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Ավագյանը ծառի ճյուղեր բերելու ժամանակ հանկարծամահ է եղել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը