Աշխարհ

29.10.2018 20:25


Մերկելը հավաստեց, որ 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին

Մերկելը հավաստեց, որ 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ 2021 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու Բունդեսթագում եւ չի հավակնելու կանցլերի նոր ժամկետի: Բացի այդ, նա հայտնել Է, որ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ)՝ դեկտեմբերի 7-8-ին կայանալիք համագումարում չի առաջադրվելու կուսակցության նախագահի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախ, ՔԴՄ-ի հաջորդ կուսակցական համագումարում, որը դեկտեմբերին տեղի Է ունենալու Համբուրգում, ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու ՔԴՄ-ի նախագահի պաշտոնում: Երկրորդ՝ լիազորությունների իմ այս չորրորդ ժամկետը վերջինն Է ԳԴՀ-ի դաշնային կանցլերի կարգավիճակում»,-հոկտեմբերի 29-ին Բեռլինում ասել Է Մերկելը լրագրողներին:

«2021 թվականին Բունդեսթագի ընտրություններում ես ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքից հանդես չեմ գա որպես կանցլերի թեկնածու եւ չեմ առաջադրվի Բունդեսթագում, ինչպես նաեւ չեմ հավակնի քաղաքական այլ պաշտոնների»,-հայտնել Է Մերկելը:

Անգելա Մերկելը 2000 թվականից ՔԴՄ-ի առաջնորդն Է, 2005 թվականին զբաղեցնում Էր Գերմանիայի կանցլերի պաշտոնը:

Գերմանացի լրագրողների տվյալներով՝ կուսակցությունում Մերկելի պաշտոնին հավակնում են միանգամից մի քանի թեկնածուներ, այդ թվում՝ առողջապահության նախարար Ենս Շպանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը