Հրաչյա Սարգսյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստում ավագանու որոշմամբ Հրաչյա Սարգսյանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցին կողմ քվեարկեցին ավագանու 55 անդամներից 52-ը, դեմ` ավագանու մեկ և ձեռնպահ՝ 2 անդամ:
Հրաչյա Սարգսյանը ավագանու անդամներին ներկյացնելով իր ինքնակենսագրությունը, նշեց, որ քաղաքապետարանում և Երևանում արդյունավետ բարեփոխուների կատարման համար առաջնորդվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փաստաթղթերում ընդգրկված «Լավ կառավարում» սկզբունքով, որտեղ կարևոր են օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, ներգրավվածությունը, օպերատիվությունը և այլն:
«Այս մոտեցումները հնարավորություն կտան իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ` միտված քաղաքի երկարաժամկետ զարգացմանը»,-նշեց Հրաչյա Սարգյանը: