Կարծիք

29.10.2018 15:04


Մայրապետյանի գործը քննում է Հաց Բերողի գործը քննողը

Մայրապետյանի գործը քննում է Հաց Բերողի գործը քննողը
Այսօր կայքերից մեկում նկատեցի մի լուր, ըստ որի, հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը քննում է այն նույն մարդը, այն նույն քննիչը, ով քննում էր մեր բոլորի կողմից հարգված Հաց Բերողի դեմ հարուցված քրեական գործը: Եթե ավելի պարզ լեզվով ասեմ, ապա Մայրապետյանի գործը քննում է այն նույն մարդը, ով հանդիսացավ Հաց Բերողի դահիճներից մեկը:
Հետաքրքիր է չէ, իշխանությունները փոխվում են, բայց սցենարներն ու դերակատարները՝ ոչ, ու հիմա էլ իշխանությունը հերիք չի տակից մարդու դեմ քրեական գործ է հարուցում, մի հատ էլ այդ գործը տալիս է մեկն, ով հայտնի է մարդկանց տանջաքննելու իր ունակություններով: Ու սա կատարվում է համատարած համաներումների ֆոնին: Սա, մեղմ ասած, ցինիզմ է, որը հարիր չէ «սիրո և հանդուրժողականության» կարգախոսների ներքո եկած իշխանության համար:
Սթափվեք, քանի դեռ բանը բանից չի անցել:
Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը