Կարծիք

29.10.2018 15:05


Վերահաստատում եմ մոտեցումս. Ընտրական օրենսգրքի ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում

Վերահաստատում եմ մոտեցումս. Ընտրական օրենսգրքի ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում

Վերահաստատում եմ մոտեցումս.

Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում:

Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը:
Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:

Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով ետ է ընկնելու:

***

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքում իրենց ներդրումն են ունեցել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Իրազեկ քաղաքացիների միավորման, Առաջին փոխվարչապետի գրասենյակի, Արդարադատության նախարարության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, տարածքային կառավարման նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության, Դատախազության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության և այլ հասարակական ու պետական կառույցների ներկայացուցիչները:

Տասնյակ մարդիկ ջանք ու եռանդ չէին խնայում ընտրություններն ավելի ժողովրդավար դարձնելու համար: Ընտրությունների ժամանակ օրինականության ապահովման համար Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը հաջողվեց փոփոխել, բայց ընտրությունների ժամանակ նորմալ խաղի կանոններն ապահովող ու մի շարք այլ բարեփոխումներ նախատեսող Ընտրական օրենսգրքի փոփոխությունը տապալվեց:

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը