Ավիաաղետ Ինդոնեզիայում․ օդանավում 189 մարդ է եղել (տեսանյութ)
Ինդոնեզիայի ավիացիայի համար պատասխանատու իշխանությունները հայտարարել են, որ Lion Air-ի ուղևորատար ինքնաթիռը, որում 189 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի անդամները, մայրաքաղաք Ջակարտայից ներքին չվերթ իրականացնելիս վթարի է ենթարկվել ու ընկել ծովը՝ Սումատրա կղզու մոտ:
Դեռ հայտնի չէ՝ կա՞ն արդյոք փրկվածներ:
«Հաստատվել է, որ օդանավը վթարի է ենթարկվել»,-այսօր իր գրավոր հայտարարության մեջ ասել է Ազգային որոնողական-փրկարարական գործակալության մամլո քարտուղար Յուսուֆ Լատիֆը:

Աղբյուրը՝ Ազատություն