Լրահոս

29.10.2018 10:14


Գետաշենի գյուղապետի 22-ամյա տղան ռուսական համարանիշներով Priora-ով վրաերթի է ենթարկել ամուսինների

Գետաշենի գյուղապետի 22-ամյա տղան ռուսական համարանիշներով Priora-ով վրաերթի է ենթարկել ամուսինների

Հոկտեմբերի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Priora մակնիշի A 080 EA 07 RUS համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդի հայրը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանն է, իսկ վրաերթի ենթարկվածները՝ ամուսիններ են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը