Երևանում ՀՀ ՊՆ ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արսեն Բաբիկյանի կողմից վրաերթի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 26-ին ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկ Նիկողոսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ՍQ 198 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 63-ամյա Սվետլանա Հակոբյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ Ս. Հակոբյանը մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ․ Նիկողոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: