Լրահոս

28.10.2018 13:40


Երևանում «Սարդ մարդը»՝ խոշոր ավտովթարի պատճառ. Կանադայի 5 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում «Սարդ մարդը»՝ խոշոր ավտովթարի պատճառ. Կանադայի 5 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 36-ամյա Արթուր Բաղդասարյանը իր վարած Honda մակնիշի 35 OR 558 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ի. Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Նրանցից 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից, իսկ 3-ը, ովքեր Կանադայի քաղաքացիներ են, մնացել են բժիշկների հսկողության տակ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել, իսկ վիրավորներն էլ զբոսաշրջիկներ են եղել և վերադառնում էին Կանադա: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխվեց Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ երբ փրկարարները վարորդից հարցնում էին, թե արդյոք նա ունի վարորդական իրավունքի վկայական և ուզում էին պարզել նրա ինքնությունը, նա ասում էր, որ ինքը ավելի շատ հայտնի է «Սարդ մարդ» մականվամբ, սակայն հետո պարզվեց, որ երևի նկատի է ունեցել այն հանգամանքը, որ իր գլխին սարդ է դաջված:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը