Լրահոս

28.10.2018 13:36


Գյումրիում լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը

Գյումրիում լույս աշխարհ է  եկել   ապրիլյան  պատերազմում  զոհված  Վիկտոր Յուզիխովիչի  եղբայրը

Գյումրու «Ավստրիական մոր ու մանկան» հիվանդանոցում հոկտեմբերի 27-ին, ժամը 21:00-ին լույս աշխարհ է եկել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչը եղբայը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց բժիշկ Արմեն Մկրտչյանը, երեխան ծնվել է 3 կգ 250 գրամ քաշով և 53 սմ հասակով: Ծնունդը եղել է բնական եղանակով:

«Թեև այդ ողջ սթրեսից ծննդաբերությունը մի քիչ բարդ էր, բայց մայրը կարողացավ հաղթահարել այն: Այսպահին մոր և փոքրիկի վիճակը լավ է: Նրանք դեռ 2 օր էլ կմնան հիվանդանոցում»,-նշեց բժիշկը:

Փոքրիկին հարազատները կտան եղբոր՝ Վիկտորի անունը:

Աննա Յուզիխովիչը 42 տարեկան է, ունի մեկ որդի ու դուստր։ Աննայի խոսքով՝ նորածինը ոչ միայն քաշով, այլ նաև արտաքինով է Վիկտորին նման:

Վիկտորի պապը ուկրաինացի է, տատը՝ հայ: Հայրը ծնվել է Մոլդովայում, բայց 1978 թվականից հոր ընտանիքը, երբ նա 3 տարեկան էր, տեղափոխվեց Գյումրի: Ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ իրենից մեծ քույր և կրտսեր եղբայր:

Վիկտորը զոհվեց դեռ 19 տարին չբոլորած: Բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը, բռնցքամարտի «Սպարտակ» ակումբի անդամ էր: Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվեց. երազում էր ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ:

Այս խորագրի վերջին նյութերը