Աշխարհ

05.03.2010 16:40


ՀԴԿ նախագահ. «…նրանք պատրաստ են նաև պատերազմելու»

ՀԴԿ նախագահ. «…նրանք պատրաստ են նաև պատերազմելու»

-Խոսվում է, որ Թուրքիան ձգտելու է զրոյացնել բոլոր այն խնդիրները, որ ունի հարևանների հետ։ Հարց՝ ինչպե՞ս են զրոյացնելու, եթե չեն փորձում նույնիսկ այսպիսի խնդիրը կարգավորել,-անդրադառնալով Դավութօղլուի հայտարարությանը՝ ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական փոխհարաբերություններին, ապա Ա. Սարգսյանն ասել է՝ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ այս պայմաններում մենք շատ ավելի զգուշավոր քաղաքականություն պետք է վարենք Թուրքիայի հետ։

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությունը, թե իրենք կարող են սահմանը բացել կամ արձանագրությունների վավերացումը 3 օրվա ընթացքում իրականացնել,  բայց ի՞նչ է՝ Արցախում եթե պատերազմ սկսվի, նորի՞ց պետք է փակեն սահմանը, ՀԴԿ նախագահն ասել է, թե դրանից ցինիկ հայտարարություն վերջին տարիներին չէր լսել.

-Դա նշանակում է, որ նրանք պատրաստ են նաև պատերազմելու,-նշել է Ա. Սարգսյանն ու ավելացրել, որ եթե նույնիսկ Միացյալ Նահանգների ճնշման տակ Թուրքիան գնա արձանագրությունների վավերացմանը, դա կնշանակի, որ նրանք նորից քաղաքական «կոնյուկտուրայից» ելնելով են դա անելու։

Արամ Սարգսյանն ասել է, թե պետք է հասկանանք, որ Միացյալ Նահանգների կոնգրեսականները մեզ հստակ դաս տվեցին, թե ինչի համար է այս վավերացումն իրենց անհրաժեշտ։

-Նրանց սահմանի այս բացումը պետք է զուտ իրենց զորքերն անվտանգ տեղափոխելու համար։ Այնպես որ այսօրվա իշխանական էլիտա կոչվածը պարտավոր է լրջագույնս վերլուծել ԱՄՆ Կոնգրեսի քայլը և որոշումներ կայացնել նոր քայլերի վերաբերյալ։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը