Նռնակով կառավարության շենք մուտք գործել փորձած տղամարդը իր գործողությունների մասին ահազանգել է ԱԻՆ 911 ծառայությանը
Արտակարգ իրավիճակների նախարարությունից նոր մանրամասներ են փոխանցել կառավարության շենքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը, ժամը 18:36-ին ԱԻՆ 911 ծառայությունն ահազանգ է ստացել քաղաքացու կողմից, որ ինքը կառավարության շենքի մոտ է, ձեռքին կա նռնակ և պատրաստվում է օգտագործել այն:
«Նախարարությունից մեկնել է մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ արձագանքման խումբը, զանգը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ-ին և ոստիկանությանը: Երբ ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայր են հասել, կառավարությունում աշխատող մեր գործընկերները՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քաղաքացու հետ խոսելուց են եղել և ասել են, որ ԱԻՆ-ի օգնության կարիքը չկա, ինչից հետո ԱԻՆ աշխատակիցները հետ են վերադարձել»,-մանրամասնեց Սաթենիկ Ասիլյանը:
Հարցին, միջադեպի հետևանքով տուժածներ կա՞ն, նա պատասխանեց. «Չունեմ այդպիսի տեղեկատվություն, որ տուժածներ կան»:
Միջադեպի հետ կապված «Արմենպրես»-ը մեկնաբանություն ստացավ նաև Ազգային անվտանգության ծառայությունից: Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են: