Եկեք պատկերացնենք, որ մեր հեղափոխական ղեկավարությունը շարունակում է երկիրը կառավարել մինչև, ասենք 2035 թվականը, և եկեք մոտավոր պատկերն ուրվագծենք՝ ինչի ենք հասել:
Դպրոցում պատմության դաս է: Ուսուցչուհին պատմում է այն մասին, թե ինչպես տարիներ առաջ բազմաթիվ մարդիկ ելան պայքարի և փողոց փակելով՝ հասան արդյունքի: Աշակերտներից մեկը հարցնում է․ «Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մեր երկրում հաստատվեց միապետություն»: Ուսուցչուհին բացատրում է դա նրանով, որ անհրաժեշտ էր ձևավորել միաբևեռ պառլամենտ, որպեսզի հակահեղափոխական չար ձյաձյաները ետ չգային իշխանության: «Իսկ ինչո՞ւ մինչև հիմա միակուսակցկան համակարգը պահպանվում է»,-հարցնում է մեկ այլ աշակերտ: «Որովհետև հակահեղափոխությունը չի քնում»,-պատասխանում է ուսուցչուհին:
Հանկարծ դրսից աղմուկ է լսվում՝ ԼԳՏԲ համայնքի անդամները դուրս են եկել շքերթի: Աշակերտները կախվում են լուսամուտներից և ձեռքով ողջունում շքերթի մասնակիցներին:
Շուկաներում պոմիդորի, բադրիջանի, ձմերուկի գինը թանկ է, համարյա սև խավիարի գին, իսկ բանանը նվիրում են անվճար: Աշխատանքից հետո աշխատավորներին 100 գրամ Դուխով օղի են հյուրասիրում: Ռեստորաններում ամենաշատ պատվիրվող երգը «Ուր որ գնաս ՝ հետդ կգամ» ստեղագործությունն է, որը պետական կոնսերվատորիայի հիմնն է նաև:
Գործում է կուսակցական բարձրագույն դպրոց, որի շրջանավարտները պարտադիր պետք է տարին մեկ-երկու անգամ քայլած լինեն Գյումրիից Երևան և հակառակը: Գերազանցիկներին բոթասները տրվում են անվճար: Օղին և ծխախոտը նրանց խորհուրդ չի տրվում:
Հոկտեմբերյանում ծփում են պլանի արտերը, գործում է մարիխուանայի վերամշակման գործարանը, որը հարյուրավոր աշխատատեղեր է ապահովել: Աշխատավարձից բացի, բանվորներին խրախուսում են իրենց իսկ արտադրանքով (բնամթերքով):
Օրացույցում ավելացված է նոր օր՝ փետրվարի 31-ը: Չկա ընդդիմություն, չկան քննադատող լրագրողներ: Բոլորն ուրախ են և երջանիկ: Գիտակցում են և հպարտ են, որ սա ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է:
Հայաստան-2035
Եկեք պատկերացնենք, որ մեր հեղափոխական ղեկավարությունը շարունակում է երկիրը կառավարել մինչև, ասենք 2035 թվականը, և եկեք մոտավոր պատկերն ուրվագծենք՝ ինչի ենք հասել:
Դպրոցում պատմության դաս է: Ուսուցչուհին պատմում է այն մասին, թե ինչպես տարիներ առաջ բազմաթիվ մարդիկ ելան պայքարի և փողոց փակելով՝ հասան արդյունքի: Աշակերտներից մեկը հարցնում է․ «Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մեր երկրում հաստատվեց միապետություն»: Ուսուցչուհին բացատրում է դա նրանով, որ անհրաժեշտ էր ձևավորել միաբևեռ պառլամենտ, որպեսզի հակահեղափոխական չար ձյաձյաները ետ չգային իշխանության: «Իսկ ինչո՞ւ մինչև հիմա միակուսակցկան համակարգը պահպանվում է»,-հարցնում է մեկ այլ աշակերտ: «Որովհետև հակահեղափոխությունը չի քնում»,-պատասխանում է ուսուցչուհին:
Հանկարծ դրսից աղմուկ է լսվում՝ ԼԳՏԲ համայնքի անդամները դուրս են եկել շքերթի: Աշակերտները կախվում են լուսամուտներից և ձեռքով ողջունում շքերթի մասնակիցներին:
Շուկաներում պոմիդորի, բադրիջանի, ձմերուկի գինը թանկ է, համարյա սև խավիարի գին, իսկ բանանը նվիրում են անվճար:
Աշխատանքից հետո աշխատավորներին 100 գրամ Դուխով օղի են հյուրասիրում: Ռեստորաններում ամենաշատ պատվիրվող երգը «Ուր որ գնաս ՝ հետդ կգամ» ստեղագործությունն է, որը պետական կոնսերվատորիայի հիմնն է նաև:
Գործում է կուսակցական բարձրագույն դպրոց, որի շրջանավարտները պարտադիր պետք է տարին մեկ-երկու անգամ քայլած լինեն Գյումրիից Երևան և հակառակը: Գերազանցիկներին բոթասները տրվում են անվճար: Օղին և ծխախոտը նրանց խորհուրդ չի տրվում:
Հոկտեմբերյանում ծփում են պլանի արտերը, գործում է մարիխուանայի վերամշակման գործարանը, որը հարյուրավոր աշխատատեղեր է ապահովել: Աշխատավարձից բացի, բանվորներին խրախուսում են իրենց իսկ արտադրանքով (բնամթերքով):
Օրացույցում ավելացված է նոր օր՝ փետրվարի 31-ը:
Չկա ընդդիմություն, չկան քննադատող լրագրողներ:
Բոլորն ուրախ են և երջանիկ: Գիտակցում են և հպարտ են, որ սա ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից