Լրահոս

05.03.2010 16:31

Թուրքիայում ԱՄՆ դեսպան. «Կոնգրեսը նմանօրինակ որոշում չպետք է ընդուներ»

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չպետք է ընդուներ նմանօրինակ բանաձև։

«Անձամբ ես դեմ եմ այդ որոշմանը և չեմ կարծում, որ այն կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերություններին և հայ-թուրքական կարգավորմանը»,- լրագրողներին ասել է նա։

Նշենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը գնացել է արտգործնախարարության շենք՝ քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունված բանաձևը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։