Լրահոս

27.10.2018 12:52


ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 23:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 43-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1981 թ.) և «BMW» մակնիշի (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1985 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Ս.-ն, Ա. Պ.-ն, Ա. Պ.-ն (ծնված 1958 թ.), Տ. Պ.-ն (ծնված 1995 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1958 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ:

Բժիշկներն Է. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վերոնշյալ 3 տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ,որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մոտեցրել ավտոքարշակին:

Այս խորագրի վերջին նյութերը