Քաղաքական

27.10.2018 09:47


Փակել են փողոցը. Պահանջում են իրագործել հեղափոխության ժամանակ տրված խոստումները (տեսանյութ)

Փակել են փողոցը. Պահանջում են իրագործել հեղափոխության ժամանակ տրված խոստումները (տեսանյութ)

Հոկտեմբերի 26-ին «Կեցցե՛ Հայաստան» ֆլեշմոբի կազմակերպիչները փակել էին Ֆրանսիայի Հրապարակի հարակից փողոցը:

Analitik.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչները հայտնեցին, որ ճանապարհները փակելով իրենք ոչ ոքի չեն մերժում, սակայն չեն էլ ընդունում ներկայիս իշխանություններին:

Ակցիայի կազմակերպիչները նշեցին նաև, որ կողմ են հեղափոխությանը և ցանկանում են, որ ինչի համար եղել է հեղափոխություն ասվածը, տեսնեն դրա արդյունքը: Նրանց խոսքերով, արդեն 6 ամիս է անցել հեղափոխությունից, բայց ոչ մի ոլորտում բարեփոխումներ չեն նկատել.

«Մենք չենք ուզում հակահեղափոխություն անել, միայն ուզում ենք, որ նոր իշխանությունները կատարեն իրենց խոստումները: Միայն կոռուպցիայի դեմ պայքարելով բարեփոխումներ չեն լինում: Հայաստանը չունի տնտեսական աճ, բայց ունի Արցախի խնդիր, որին լուծում է հարկավոր»,-ասաց կազմակերպիչներից մեկը:

Հարցին, թե ինչո՞ւ իրենց պահանջները չեն ներկայացել ՀՀ Կառավարության շենքի դիմաց, ֆլեշմոբի կազմակերպիչներն ասացին, որ իրենք կառավարությունից պահանջներ չունեն, միայն ցանկանում են, որ հեղափոխության ժամանակ տված խոստումներն իրագործվեն:

Այս խորագրի վերջին նյութերը