Հայ–թուրքական արձանագրություններ. ձեռքբերումներ և բացթողումներ
2009թ.-ն այնքան էլ հաջող չէր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական առումներով, ինչպես նաև տնտեսության կտրվածքով։
Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր մի բան, որի հետագա ընթացքը հաշվարկված չէր, և որի բովանդակությանն ու գնին նա ծանոթացավ հետագայում՝ մեծ մասամբ թուրքերի ու ադրբեջանցիների «օգնությամբ»։ Ծանոթացավ ու հիմա փորձում է հետ քաշվել։
2008թ. նախագահական ընտրություններից հետո, չունենալով բավականաչափ լեգիտիմություն ոչ միայն հանրության լայն շրջանակների, այլ բուն իշխանության ներսում, քանի որ չէր հանդիսանում անվիճելի առաջատար, Սերժ Սարգսյանը գնաց բավական պատասխանատու և միաժամանակ բավական վտանգավոր ճանապարհով. նա նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն բաց գործընթացը (գաղտնի բանակցություններն ընթանում էին դեռևս 2006-ից):
Գործընթացի արդյունքում երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին «ՀայաստանիՀանրապետությանևԹուրքիայիՀանրապետությանմիջևերկկողմհարաբերություններիզարգացմանմասին» և «ՀայաստանիՀանրապետությանևԹուրքիայիՀանրապետությանմիջևդիվանագիտականհարաբերություններհաստատելումասին» արձանագրությունները:
Հետագա քննարկումները ծավալվեցին արձանագրություններում տեղ գտած երեք հիմնական կետերի շուրջ, ու տեղի ունեցավ փաստաթղթին կողմ և դեմ արտահայտվողների առճակատումը: Մասնավորապես՝ ա) վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով, բ) վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, գ) իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար։
Իշխանական տեսակետը ներկայացնող կողմն անընդհատ շեշտում է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, իսկ փաստաթղթին դեմ արտահայտվող կողմը պնդում է, որ կան՝ նշելով, որ ա կետը նշանակում է Կարսի պայմանագրի վավերացում, բ կետը՝ ղարաբաղյան հարցի հետ գործընթացի փոխկապակցում, գ-ն՝ Ցեղասպանության եղելության հարցն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, որը խանգարելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Թուրքական կողմը, համենայնդեպս, պետական մակարդակով բազմիցս նշել է, թե ինչպես է հասկանում արձանագրությունները: Դրանում հայկական կողմը համոզվեց նաև Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ, որը հայտնի պատճառներով հետաձգվեց գրեթե 4 ժամով:
Իհարկե, արձանագրությունները միանշանակ չընդունվեցին ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում: Չպետք է մտածենք, սակայն, որ եթե Թուրքիայում որոշ ուժեր, կազմակերպություններ և անհատներ դեմ արտահայտվեցին դրանց, ապա նշանակում է, որ նախապայմաններ իսկապես չկան։ Ո՛չ: Թուրքիայի ընդդիմությունը, մասնավորապես ազգային կուսակցությունները դեմ են ոչ թե արձանագրույթուններում տեղ գտած դրույթներին, այլ բուն գործընթացին, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Այդուհանդերձ, այսօր Սերժ Սարգսյանն էլ է հասկացել, որ գործընթացն ընթանում է իր համար ոչ ցանկալի հունով: Վերջերս՝ թուրքական կողմի կոշտ և հստակ հայտարարություններից հետո, հայաստանյան իշանությունները կարծես հասկացել են, որ գործընթացը ձախողվում է:
Սխալ քաղաքական հաշվարկի, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղորդված քաղաքականության հետևանքով լրջագույն ճնշումներ են նկատվում Արցախի մասով։ Այստեղ տեղին է հիշել, որ Գյուլին Հայաստան հրավիրած Սերժ Սարգսյանն ընդունեց ղարաբաղյան հարցում օժանդակելու Թուրքիայի նախագահի առաջարկը՝ նշելով, որ միայն հիմար մարդը կհրաժարվի օժանդակությունից։
Այսպիսով, ի՞նչ ունեինք երեկ և ի՞նչ ունենք այսօր: Որո՞նք են արձանագրությունների դրական և բացասական կողմերը:
Հայ-թուրքական հարաբերությունների կագավորման գործընթացը նախաձեռնած կողմը, նշելով արձանագրությունների դրական ասպեկտները, շեշտը մեծ մասամբ դնում էր տնտեսական գործոնի, ենթակառուցվածքների զարգացման հնարավորության վրա: Քաղաքական առումով նշվում էր Հայաստանի աշխարհաքաղաքական դերի բարձրացումը։ Մի շարք ուսումնասիրություններ, սակայն, ցույց տվեցին, թե որքան խոցելի են ՀՀ տնտեսությունը և ՀՀ օրենսդրությունը: Հետևաբար, կասկածելի էին նույնիսկ այդ առումով սպասվելիք օգուտները:
Հաշվարկված չէին, փաստորեն, նաև հոգեբանական գործոնը և հասարակության տրամադրվածությունն այդ գործընթացների վերաբերյալ։
Բացասական զարգացումներից կարելի է առանձնացնել քաղաքական սխալ հաշվարկի բերումով ղարաբաղյան հարցի ակտիվացումը Թուրքիայի անմիջական ակտիվ դերակատարությամբ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի փաստացի կասեցումը, հայ հասարակության պառակտումը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վատթարացումը և այլն։
Կարճաժամկետ ժամանակահատվածում և ձևի առումով Սերժ Սարգսյանին կարծես հաջողվեց իր լեգիտիմության պակասը լրացնել արտաքին քաղաքականությամբ՝ հանդիպումներ գերտերությունների նախագահների, արտգործնախարարների, վարչապետների, հեղինակավոր կառույցների ղեկավարների և այլոց հետ, հարցազրույցներ միջազգային հանրահայտ հեռուստաընկերություններին, հանրահայտ միջազգային ամսագրերին և այլն։ Դա իր ազդեցությունն ունեցավ նաև տնտեսական ոլորտում. մի շարք պետություններ և միջազգային կառույցներ տնտեսական ճգնաժամի պայմաններում «գոյատևելու» և այն հաղթահարելու համար բավական մեծ վարկեր տրամադրեցին Հայաստանին։
Ավելորդ չէ նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նպաստեց Հայաստանի քաղաքական դաշտի բյուրեղացմանը, այնուհետև աստիճանաբար նաև դրա հստակեցմանը։
Հետաքրքրական էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Հայ ազգային կոնգրեսն այդպես էլ միասնական դիրքորոշում չցուցաբերեց և չէր էլ կարող, քանի որ Տեր-Պետրոսյանը մեծ հաշվով դեմ չէր Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությանը։ Ավելին, Հայ ազգային կոնգրեսը թերևս միակ հակաիշխանական ուժն էր, որը հայտարարեց, թե արձանագրությունները երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից դրական զգալի տեղաշարժ են։ ՀԱԿ-ի համար միակ անընդունելի կետը հայ և թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումն էր։ Արդյունքում քաղաքական դաշտը լղոզվեց, և քաղաքական դաշտում առաջացավ նոր բաժանում, որն անցնում էր հայ-թուրքական ներկա գործընթացին կողմ կամ դեմ արտահայտվողների սահմանագծով։
Ինչպես նշեցինք, այսօր արդեն Սերժ Սարգսյանն էլ է հասկացել, որ թուրքերն արձանագրություններն առանց նախապայմանների չեն վավերացնելու և սահմանը չեն բացելու։
Այս և մնացած զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան ի սկզբանե շահագրգռված է եղել ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումով, այլ զուտ կարգավորման գործընթացով։
Սակայն եթե մի ժամանակ կարող էինք եզրակացություններ անել՝ հիմնվելով միայն թուրքական լրատվամիջոցների և թուրք պաշտոնյաների հայտարարությունների վրա, այժմ գործընթացի «փակուղային» վիճակի մասին են վկայում նաև հայ պաշտոնյաների, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արվող հայտարարությունները։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե թուրքերը շարունակեն ձգձգել վավերացման գործընթացը, ապա Հայաստանը դուրս կգա գործընթացից։ Որպես Թուրքիայի կողմից արհեստական ձգձգումների և Հայաստանի համբերության վերջնաժամկետ՝ նշվում է ապրիլ ամիսը, ավելի հստակ՝ ապրիլի 24-ը։ Ժամկետը կարևորվում է նաև ԱՄՆ քաղաքականությամբ՝ կապված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու հետ։ Ինքս ավելի հակված եմ մտածելու, որ չի արտասանի։ Սակայն այն, որ նրա արտասանել-չարտասանելը բավական ուժեղ լծակ է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, միանշանակ է։
Այսպիսով, «արձանագրային» դիվանագիտությունը մտել է «մեղքը մյուսի վրա գցելու» փուլ։ Ո՞վ կհաջողի, և ո՞վ ավելի դիմացկուն կլինի՝ մեծապես կախված է այդ պահին գերտերությունների շահերից և Հայաստանի ու Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակից։ Կհաղթի միասնականություն դրսևորած կողմը, ասել է թե՝ այն կողմը, որը կկարողանա վեր գտնվել ներքաղաքական ինտրիգներից և առաջնորդվել ազգային պետական շահով։
Վստահաբար կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի հետագա ճակատագրի հարցում Սփյուռքը վճռորոշ դերակատարություն ունեցավ։ Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց հայ-թուրքական արձանագրությունները «քննարկել» նաև Սփյուռքում՝ մեկնելով Սփյուռքի խոշորագույն օջախներ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Ռուսաստան։ Այս հարցում էլ Սերժ Սարգսյանը ցանկանում էր աննախադեպ նախաձեռնող դառնալ և հերթական PR ակցիան իրականացնել, քանի որ մինչ այդ ՀՀ որևէ նախագահ նման նախաձեռնությամբ հանդես չէր եկել։ Կարելի է ասել, որ այս հարցում էլ նրա հաշվարկները սխալ էին։ Այն, ինչին ականատես եղավ Սերժ Սարգսյանը, կարծում եմ՝ նրա համար սառը ցնցուղ էր։ Սերժ Սարգսյանի համար ակնհայտ դարձավ սփյուռքահայության վերաբերմունքը «ֆուտբոլային» դիվանագիտության նկատմամբ։ Նրա համահայկական ուղևորությունը ֆիասկո ապրեց. Սփյուռքը երբեք այդպես չէր դիմավորել ՀՀ որևէ նախագահի։ Այդուհանդերձ, չնայած նման զարգացումներին, համահայկական շրջագայությունն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ։
Ահա այստեղ է, որ առաջանում են բազում հարցեր, մասնավորապես Հայաստան պետություն-Սփյուռք հարաբերություններ, հայաստանցիներ և Սփյուռք հարաբերություններ, Հին ու Նոր սփյուռք, Սփյուռքի դերակատարություն և այլն։ Սփյուռք-հայրենիք հարաբերությունները կրում են պատմական, գաղափարախոսական և քաղաքական բնույթ:
Դրանք բոլորովին տարբերվում են Սփյուռք-Հայաստան պետություն հարաբերություններից: Սփյուռք-հայրենիք հարաբերությունները չեն հերքվում և չեն անտեսվում, այնինչ Սփյուռք-Հայաստան պետություն հարաբերություններն ավելի բարդ ու բազմաշերտ են. դրանք կախված են թե՛ Սփյուռքի քաղաքական տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների քաղաքականությունից, թե՛ Հայաստանի Հանրապետության իշխանությունների տնտեսական, ներքին և արտաքին քաղաքականությունից, ինչպես նաև նրա ժողովրդավարական կեցվածքից:
Հայ-թուրքական արձանագրություններն ստորագրելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայությունը հաջողությամբ չպսակվեց նաև հենց վերը նշված խնդիրների վերաբերյալ հաշվարկների բացակայության պատճառով։ Սփյուռքի արձագանքը միայն զուտ արձագանք չէր հայ-թուրքական արձանագրություններին։ Այդ արձանագրությունները Սփյուռքի համբերության բաժակի վերջին կաթիլն էին։ Բողոքի ակցիային նպաստեցին նաև այսքան տարիներ Սփյուռքի ձայնը պետական մակարդակով լսելի չդարձնելը, քաղաքական հարցերից Սփյուռքին հեռու պահելը, ժողովրդավար չլինելը, անարդարության բարձր մակարդակը, ֆինանսապես Սփյուռքից օգուտ քաղելը և այլն։
Այդ օրերին բազմամարդ բողոքի ակցիաներին մասնակցում էին ոչ միայն տասնամյակներ առաջ օբյեկտիվ պատճառներով Սփյուռքը համալրած սփյուռքահայերը, այլև վերջին տարիներին Հայաստանից գաղթած ՀՀ քաղաքացիները։ Այսինքն, հավաքներին մասնակցում էր թե՛ Հին, թե՛ Նոր սփյուռքը։
Սփյուռքի հետ հարաբերությունների ճիշտ կառուցումը բավական նուրբ և բազմատարր խնդիր է, ինչպես ինքը՝ Սփյուռքը։ Սփյուռքը միակուսակցական, միակարծիք և քաղաքականապես մեկ հավաքական միավոր չէ: Հայաստանի կառավարությունը Սփյուռքի հետ իր հարաբերություններում պետք է հաշվի նստի Սփյուռքի բազմատեսակ քաղաքական և հասարակական հոծ ուժերի հետ: Հետևապես Սփյուռքն ինքն իր ներսում ունի համաձայնության գալու և համախմբվելու խնդիր։ Ցեղասպանության հետևանքով առաջացած և տարիների ընթացքում ձևավորված պատմական Սփյուռքն այսօր արդեն բավական բազմաշերտ և ինքնուրույն միավոր է՝ իր քաղաքական կուսակցություններով, կազմակերպություններով և կառույցներով։
Նոր սփյուռքը, որը ձևավորվել է 1990-ական թվականներից հետո և շարունակում է ձևավորվել մինչ օրս, ավելի շատ սոցիալական բնույթ ունի։ Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Նոր սփյուռքը կապ չունի Հին սփյուռքի հետ. այն կարծես օտար է։ Հայաստանի Հանրապետության, հայրենիքի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հասարակական առումներով կապը պահպանելուն և ամրապնդելուն առավելագույնս ձգտում է Հին սփյուռքը։ Մասնավորապես հասարակական մակարդակով տարբեր ծրագրեր ՀՀ-ի և Սփյուռքի միջև իրականացնում է Հին սփյուռքը։ Դրանք երիտասարդների համար դեպի հայրենիք կազմակերպվող ճանաչողական այցելություններն են, ճամբարները, մշակութային համատեղ ծրագրերը և այլն։ Տնտեսական առումով մեծաքանակ աջակցություն է ցուցաբերվում տարբեր ծրագրերի շրջանակներում, առանձին անհատների, կազմակերպությունների, միավորումների միջոցով և այլն։ Քաղաքական առումով գոյություն ունեն տարբեր կուսակցություններ, անց են կացվում տարբեր միջոցառումներ, կազմակերպվում քաղաքական հարցերի քննարկումներ Սփյուռքի օջախներում, և ամենակարևորը՝ Սփյուռքն այսօր ակտիվորեն զբաղվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով։
Այս բոլոր հարցերի բազմազանության մեջ Նոր սփյուռքի դերակատարությունն այնքան էլ մեծ չէ, և թերևս Ցեղասպանության հարցն է, որ Սփյուռքի միասնականության գրավականն է։ Այս հարցում տարակարծություն չկա։
Այստեղ, սակայն, ի հայտ է գալիս Հայաստան պետություն-Սփյուռք հարաբերությունների խնդիրը։
Հնարավո՞ր է, որ Սփյուռքը Հայաստանի կառավարության հետ իր հարաբերություններում հանդես գա որպես մեկ միավոր: Սփյուռք-Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները զուտ քաղաքական են։ Դա նշանակում է, որ Սփյուռքը ՀՀ կառավարության համար չպետք է դիտվի որպես ամենամյա համահայկական մարաթոնին գումարներ հատկացնող և բարեգործություն իրականացնող մարմին։ Ոքան էլ ցավալի է, ՀՀ կառավարության համար Սփյուռքն այսօր գտնվում է զուտ ֆինանսական տիրույթում։ Ֆինանսական օգնությունն էլ կարծես դիտարկվում է որպես պարտադիր պայման՝ «Հայրենիքդ կարոտել ես, ուրեմն վճարի՛ր» սկզբունքով։ Սակայն երբ գործը հասնում է ընտրություններին, Սփյուռքը քվեարկելու իրավունք չունի, կարծիք հայտնելու իրավունք չունի և ընդհանրապես չպետք է խառնվի պետական գործերին։ Սա շատ նուրբ հարց է, քանի որ իրոք կան խնդիրներ, որոնք իրավասու է լուծել և պետք է լուծի հենց Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն։
Կարևորագույն քաղաքական հարց է Ցեղասպանության միջազգային ճանաչումը, որն ընկած էր նաև հայ-թուրքական արձանագրությունների հիմքում։ Ո՞վ է, ի վերջո, այդ հարցի հետապնդող հիմնական սուբյեկտը։
Այս հարցում կան ծայրահեղ մոտեցումներ։ Ունենք ուժեր, որոնք Ցեղասպանության ճանաչման հարցը դուրս են դնում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ ասելով՝ թող Սփյուռքը զբաղվի դրանով։ Այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը փաստացի հանվել է օրակարգից։ Եվ ի՞նչ։ Որքանո՞վ են այդ ուղղությամբ Սփյուռքի ջանքերը հաջողությամբ պսակվում։ Միջազգային իրավունքում Սփյուռքը սուբյեկտ չէ։ Ուստի Ցեղասպանության դատապարտման պահանջատերը նախ և առաջ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի։ Սփյուռքը Ցեղասպանության հետևանքն է և կհաջողի այդ հարցում միայն այն դեպքում, երբ Հայաստանը պետականորեն հետապնդի այդ հարցը։ Ինչքան Հայաստանի մարտահրավերները Սփյուռքինն են, այնքան էլ Սփյուռքի մարտահրավերները Հայաստանինն են։ Ինչպես Հայաստանի քաղաքական գործիչներից մեկն է նշել, ազգի պառակտմանն են ծառայում նաև կեղծ օրակարգերը, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում։ Դրանցից են մասնավորապես պետական և ազգային շահերի տարբերության ու հակադրության մասին քննարկումները՝ հայ ժողովրդի համար «պետական շահ» և «ազգային շահ» հասկացությունների միջև հակադրություն չկա և չպետք է լինի։
Այս համատեքստում կցանկանայի ուշադրություն դարձնել հայաստանցիներ-սփյուռքահայեր խնդրին։ Այս հարցը բավական բարձիթողի վիճակում է և հանձնված է բախտի քմահաճույքին։ Հայաստանցիներ-սփյուռքահայեր հարաբերությունները մեծապես կախված են Հայաստան պետություն-Սփյուռք հարաբերություններից։ Պետության կողմից Սփյուռքի նկատմամբ այսօր ի՞նչ վերաբերմունք է տեսնում ՀՀ քաղաքացին։ Պետական քաղաքականության մասին արդեն խոսեցինք, հետևապես զարմանալի չէ, որ արևմտահայերենով խոսող հայից տաքսու վարորդը եռապատիկ գին է պահանջում և նմանատիպ այլ ահեթեթություններ։ Հայաստանցին այսօր ավելի շատ կապված է Նոր սփյուռքի ներկայացուցչի հետ։ Հին սփյուռքի ներկայացուցիչը ՀՀ քաղաքացու համար արդեն օտար արտասահմանցի է, տարբեր են նաև նրանց արժեհամակարգերը։
Այս տեսանկյունից կարևորում եմ առաջին հերթին մշակութային և հոգևոր կապի ամրապնդումը, քանի որ այդ արժեքների վրա հիմնված հարաբերություններն ավելի ամուր և բնական են, քան քաղաքական և տնտեսական պայմանավորվածությունները։ Վերջերս պրոֆեսորներից մեկն իր ելույթում նշել էր, որ Սփյուռքն այսօր ունի ինքնության խնդիր, շատ կարևոր է, որ Սփյուռքի նոր սերունդն ընտրի իր ինքնության օբյեկտը։ Համաձայն եմ, որ այսօր այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանցիներ-սփյուռքահայեր հարաբերությունների ճիշտ կառուցումը, զարգացումը և ամրապնդումը կարող են լուծել այդ խնդիրը։ Սակայն դա չի կարող լինել միայն հասարակական մակարդակով։ Այդ քաղաքականությունը ևս պետք է իրականացվի պետության մակարդակով։ Պետք է քայլեր արվեն, որ սփյուռքահայը հայաստանցու համար որպես տուրիստ, փողի պարկ և օտար չդիտվի։
2009-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնեց «Արի տուն» ծրագիրը, որը նշված խնդիրների համատեքստում էր, սակայն «Արի տուն» ակցիան Սփյուռքի համար չէր կարող դիտվել որպես նորույթ, քանի որ հասարակական մակարդակով Սփյուռքն ինքը նման ակցիաներ բազմիցս իրականացրել է և շարունակում է իրականացնել։
Ի դեպ, մի փոքր Սփյուռքի նախարարության մասին։ Ինքնին նախարարության ստեղծման գաղափարը ողջունելի է, քանի որ Սփյուռքի խնդիրները համակարգված լուծումներ են պահանջում։ Սակայն Սփյուռքի նախարարությունը չպետք է սահմանափակվի միայն «Արի տուն» ակցիաներով։ Միայն Սփյուռքի նախարարություն ստեղծելով՝ Սփյուռքի հետ հարաբերությունները չեն կարգավորվի։ Նախարարության կանոնակարգում նշված են բազմաթիվ խնդիրներ, և դրված են լուրջ նպատակներ։ Սակայն արդյունքը կախված է այդ խնդիրների իրականացումից, ոչ թե թղթի վրա դրանց արձանագրումից։ Ամեն դեպքում չեմ ցանկանում շատ քննադատել Սփյուռքի նախարարության աշխատանքը, քանի որ այն նոր կառույց է. միգուցե ժամանա՞կ է հարկավոր... Սփյուռքի նախարարությունը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետություն և հայաստանցիներ-Սփյուռք հարաբերությունների կարգավորման և ամրանդման կենտրոնը։
Ինչ վերաբերում է Հին սփյուռք-Նոր սփյուռք հարաբերություններին, դա մեծ մասամբ Սփյուռքի ներքին խնդիրների տիրույթում է գտնվում, և իմ կարծիքով ավելի դյուրին հարց է, քանի որ մշակութահոգեբանական հարցերի շրջանակում է և ոչ թե քաղաքական։
2008թ. նախագահական ընտրություններից, մարտի 1-ից և հայ-թուրքական արձանագրություններից հետո թե՛ հայաստանյան քաղաքական էլիտայում, թե՛ հասարակության մեջ կարծիք ձևավորվեց, որ այսուհետև Սփյուռքին դժվար թե հետաքրքրեն Հայաստանի խնդիրները, որ Սփյուռքը հոգնել է չլսված լինելուց և այլն։ Այո,՛ համոզված եմ, որ չլսված լինելուց Սփյուռքը հոգնել է, ինչպես հոգնել է Հայաստանի ժողովուրդը, սակայն նույնքան համոզված եմ՝ դա չի նշանակում, որ Սփյուռքը երես է թեքել Հայաստանից կամ այլևս չի հետաքրքրվում իր պետության, իր հայրենիքի խնդիրներով։ Այդուհանդերձ, ժամանակն է հասկանալ, որ դա էլ անվերջ չէ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, առաջ է գալիս Սփյուռքի նոր սերունդը, որն իր ինքնությունը Հայաստանի հետ պետք է կապի, և այդ հարցում զգալի դերակատարություն պետք է ունենա հենց Հայաստանի Հանրապետությունը, ինչի համար Հայաստանը պետք է դառնա այն պետությունը, որի հետ իրեն կցանկանա իդենտիֆիկացնել Սփյուռքը։ Ժողովուրդ-պետություն և Սփյուռք-հայրենիք հարաբերությունները ճիշտ հասկանալու և ճիշտ հիմքի վրա դնելու համար շատ կարևոր է նաև պետականության և իշխանության ճիշտ ընկալումը:
Ներկայացված բոլոր խնդիրները ենթադրում են համակարգային լուրջ փոփոխություններ հենց Հայաստանի ներսում։ Կարճաժամկետ «բարեփոխումները» երկարաժամկետ կտրվածքով միայն ավելի են վատթարացնում իրավիճակը։
Դրա համար անհրաժեշտ է համաժողովրդական դիմադրություն, որին հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ կհամադրվեն, այլ ոչ թե կհակադրվեն ազգային ու դեմոկրատական արժեքները:
Ազգային են և՛ Արցախի, և՛ սոցիալական բևեռացվածության հարցերը։ Ժողովրդավարական խնդիրներ են և՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, և՛ օրինական ընտրությունները։ Որևէ հարց չի կարելի առաջնային կամ երկրորդական համարել։ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միասնական օրակարգը սա՛ պետք է լինի։
Հայ–թուրքական արձանագրություններ. ձեռքբերումներ և բացթողումներ
2009թ.-ն այնքան էլ հաջող չէր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական առումներով, ինչպես նաև տնտեսության կտրվածքով։
Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր մի բան, որի հետագա ընթացքը հաշվարկված չէր, և որի բովանդակությանն ու գնին նա ծանոթացավ հետագայում՝ մեծ մասամբ թուրքերի ու ադրբեջանցիների «օգնությամբ»։ Ծանոթացավ ու հիմա փորձում է հետ քաշվել։
2008թ. նախագահական ընտրություններից հետո, չունենալով բավականաչափ լեգիտիմություն ոչ միայն հանրության լայն շրջանակների, այլ բուն իշխանության ներսում, քանի որ չէր հանդիսանում անվիճելի առաջատար, Սերժ Սարգսյանը գնաց բավական պատասխանատու և միաժամանակ բավական վտանգավոր ճանապարհով. նա նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն բաց գործընթացը (գաղտնի բանակցություններն ընթանում էին դեռևս 2006-ից):
Գործընթացի արդյունքում երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրությունները:

Արփի Բեգլարյան