Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Դանիելյանը, իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար՝ Միքայել Թումասյանը:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում էլ հրապարակվել են փոխքաղաքապետեր նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը։ Առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին, Տիգրան Վիրաբյանին, իսկ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին։
Որոշումները կկայացվեն Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ին կայանալիք նիստում:
Արաբկիրի և Դավթաշենի թաղապետեր են նշանակվել

7or.am