Նիկոլ Փաշինյանը մի տեղեկություն գցեց Ազգային ժողովում, հիմա 100 լրագրող հավաքվել են ու չեն կարողանում գտնել այդ տեղեկության հասցեատիրոջը: Խոսքը Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «խոշոր կաշառակեր» պատգամավորի մասին է:
Փաշինյանն անուն չի տվել, ինչը դրդել է լրագրողներին, որպեսզի նրանք բացառման տարբերակով գտնեն այդ պատգամավորին: Այսինքն՝ «շուխուռը» կա, բայց պատգամավորը չկա, ինչը աժիոտաժ է ստեղծում: Նպատակը, երևի, հենց այդ աժիոտաժի ապահովումն էր:
Կառավարությունը ինչ-որ «բարաթի» է սպասում դրսից, որպեսզի արդեն հրապարակայնացնի կաշառակեր պատգամավորի անունը: Փաշինյանը դետալային ներկայացրեց, թե որն է խնդիրը: Ասում է՝ ֆաքսով է եկել թուղթը, բայց սպասում են օրիգինալին, որ արդեն ընթացք տան:
Ուշագրավ է, որ Փաշինյանը, ում աշխատանքային գրաֆիկի մեջ ավելի շատ տնտեսական ու արտաքին քաղաքական հարցերը պետք է լինեն, շատ մանրամասնությամբ տիրապետում է քննչական մարմինների աշխատանքներին, հարուցված գործերի ընթացքին և այլ նրբություններին: Նշանակում է, որ քննչական խմբերը փաստացի ինքն է ղեկավարում: Եվ ուրեմն խոսակցություններն այն մասին, որ պետական այլ մարմինները, իշխանության մյուս ճյուղերը գործում են անկախ ու վարչապետը որևէ կերպ չի ցանկանում միջամտել դրանց գործունեությանը, ընդամենը գեղեցիկ ձևակերպումներ են:
Ինչ վերաբերում է հարցի քաղաքական ու բարոյահոգեբանական կողմին, ապա չի կարելի անառողջ մթնոլորտ ստեղծել:
Եթե կա կաշառակերության գործ, ապա թող քննչական մարմինները քննեն ու երբ գործն ամբողջական պատրաստ կլինի, այլ ոչ թե հում ու սարքովի, ապա այդ դեպքում կարելի է հանրությանը ներկայացնել, թե ինչն ինչոց է, բայց նույնիսկ այդ դեպքում դա պետք է անի ոչ թե ժողովրդի վարչապետը, այլ քննչական մարմինները, ընդ որում՝ առանց շոուի:
Կաշառակեր պատգամավորին փնտրելիս

Պետրոս Ալեքսանյան