Հարցազրույց

25.10.2018 18:51


Մեր վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս. Կապանի նորընտիր քաղաքապետը՝ Փաշինյանի արած հայտարարության մասին (տեսանյութ)

Մեր վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս. Կապանի նորընտիր քաղաքապետը՝ Փաշինյանի արած հայտարարության մասին (տեսանյութ)

Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանը հերքում է այն տեղեկությունը, թե իր հաղթանակի գործում մեծ է եղել նախկին իշխանությունների գործոնը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փարսյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին իր վերաբերյալ սխալ տեղեկություններ են հայտնել:

Հիշեցնենք, երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում օգտագործվել է նախկին իշխանությանը հատուկ քրեական ուժերի հնարավորությունը:

Ըստ Փաշինյանի՝ քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ:

Նորընտիր քաղաքապետը SHANTNEWS.am-ի հետ զրույցում չի թաքցրել՝ ջերմ հարաբերություններ ունի Կապանի, այսպես ասած, վերնախավի հետ, այդ թվում նաև ՀՀԿ-ականների, բայց այդ կապերն ընտրություններում չի օգտագործել:

«Չեմ հասկանում վարչապետի ասածի պատճառը: Իմ մոտ այնպիսի տպավորություն է՝ մեր վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս: Կապանում չկա քրեական էլիտա»,-ասաց Փարսյանը:

Դիտարկմանը, թե վարչապետը նկատի ուներ նախկին իշխանություններին, Փարսյանն այսպես արձագանքեց.

«Նախկին իշխանության անդամնե՞ր: Չեմ պատկերացնում՝ ում մասին է խոսքը»:

Նշենք, որ Կապանի նորընտիր քաղաքապետն անկուսակցական է, նա հաղթել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանին:

Այս խորագրի վերջին նյութերը