Լրահոս

05.03.2010 15:50

Թուրքիան Մոսկվա է ուղարկել իր բարձրաստիճան դիվանագետներին

Թուրքիան Մոսկվա է ուղարկել իր բարձրաստիճան դիվանագետներին

Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներից բաղկացած պատվիրակությունը մեկնել է  Մոսկվա։

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, թուրք դիվանագետները կարևոր հանդիպումներ են ունենալու Ռուսաստանի ԱԳՆ-ում, որտեղ  քննարկելու են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։

Այս տեղեկատվությունը մամլո ասուլիսի ժամանակ հաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հայտարարել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասում ընդհանուր աշխարհագրություն են կիսում, և Անկարան հույս ունի, որ տարածաշրջանային անվտանգության հարցերով Մոսկվայի հետ երկխոսություն կլինի։

-Իմ տեղակալն արդեն գտնվում է Մոսկվայում, որտեղ այսօր և վաղը շատ կարևոր հանդիպումներ կունենա ռուսաստանցի գործընկերների հետ,-ասել է Դավութօղլուն։

Ըստ «CNNturk»–ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։