Կարծիք

25.10.2018 16:16


ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը վարչապետին ասե՞լ է Մայրապետյանի գործի մասին

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը վարչապետին ասե՞լ է Մայրապետյանի գործի մասին

Կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն: Երեկ Փաշինյանն է ասել Հարլեմ Դեզիրին, երբ ընդունեց նրան: Հարլեմ Դեզիրը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչն է: Ճիշտ է ասել վարչապետը՝ ուղիղ վերահսկողություն որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացվում: Վերահսկողական մեխանիզմներն են փոխվել՝ «մոդերնիզացվել». հանրահավաքային հարթակներից, ԱԺ-ի ամբիոններից է հիմա դա արվում. դատավորներին խելքները գլուխներն է հավաքել տալիս, լրագրողներին ու լրատվամիջոցներին էլ զգուշացնում է հակապետական գործունեությամբ չզբաղվել:

Վստահաբար հիշում եք, ոչ վաղ անցյալում Երկիր Մեդիայի Գեղամ Մանուկյանի հեղինակային կիրակնօրյա հաղորդումից հետո ինչ զգուշացում արեց վարչապետը: Հիմա ո՞ր հարթության մեջ է տեղավորվում հանրապետության խոշորագույն հեռուստաընկերություններից մեկի ղեկավար Սամվել Մայրապետյանին կաշառքին օժանդակելու մեղադրանքով կալանավորելը՝ կարելի է գլխի ընկնել:

Հիշենք, առջևում խորհրդարանական ընտրություններ են և լրատվամիջոցի ղեկավարին այս փուլում կալանքի տակ պահելը, հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում: Այնպես որ, հարգարժան Հարլեմ Դեզիր, ինչպես Հայաստանում իրականացված թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունն իր նմանը չունի, այնպես էլ՝ դրանից բխած «մոդերնիզացված» վերահսկողական մեխանիզմները:

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը