Հանրակրթության հիմնական խնդիրը ոչ ճիշտ կառավարումն է (լուսանկար)
Անկախության տարիներին ամենից շատ ռեֆորմների ենթարկված ոլորտը, ըստ ամենայնի, հանրակրթությունն է: Ամեն նոր նախարար իր մոտեցումն ու տեսլականն ունի, որ ցանկանում է ներդնել դպրոցում: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Հանրակրթության խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում: Կառուցել հնի հենքի վրա, թե՞ նոր հենասյուներ դնել: Հանրակրթության ոլորտի մասնագետները եւ պատասխանատուները ոլորտային հարցեր են քննարկել Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում:
Հանրակրթությունը ոլորտ է, որին պետք է զգուշորեն մոտենալ՝ համակարծիք են բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության քննարկման մասնակիցները: Հայաստանի տարբեր կրթական հաստատություններ ու կազմակերպություններ են ներկայացնում մատնանշած խնդիրները, սակայն, կարծես այնքան էլ չեն տարբերվում:
«Հանրակրթության ոլորտում խնդիրները շատ են. Առանձնացնեմ հիմնական կետերը: Հանրակրթությունը չունի հստակ զարգացման միտում, ճանապարհ: Չափորոշիչների, ծրագրերի եւ վերջնարդյունքերի խզվածություն կա: Ոչ պակաս կարեւոր խնդիրից են նաեւ ուսուցիչների ոչ բավարար որակավորումը, ֆինանսավորման պակասը, դպրոցների բավարար պայմաններ չունենալը եւ այլն: Խնդիրների ցանկը երկար կարելի է շարունակել, բայց հանրակրթության ամենահիմնական խնդիրը, ըստ իս, կառավարման խնդիրն է. Երկար տարիներ հանրակրթական կրթության մոտեցումները եղել են այնպիսին, որ դրական զարգացումների չեն բերել: Իհարկե, չի կարելի ասել, որ չի եղել զարգացում, բայց դրանք եղել են ոչ բավարար»,-նշում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Ըստ նրա, իրավիճակը փոխելու համար առաջնահերթ պետք է փոխվի հասարակության վերաբերմունքը կրթության նկատմամբ: Պետք է կարեւորվի բովանդակություն, գաղափարը, ոչ թե արտաքին կաղապարը:
Կրթական համակարգի առողջացման հետաքրքիր տարբերակ ունի «Ինստիգեյթ»-ի հիմնադիր Վահագն Պողոսյանը: Նա վստահ է՝ Հայաստանը այսօր զարգացման բնականոն փուլում է եւ ժամանակն է լինելու միակ բուժումը: Կրթական ոլորտում բարեփոխումները ակնհայտ կլինեն, երբ կլինի սերնդափոխություն եւ երիտասարդ սերունդը տեր կկանգնի երկրին: Այսօր պետք է օգնել այդ երիտասարդին ավելի ազատ ու անկաշկանդ մտածել, կապել բնությանը, ոչ թե ծանրաբեռնել ուղեղն ու ուղղորդել դեպի կենցաղային խնդիրներ:
«Հայաստանը այսօր զարգացման փուլում է, մենք կրկնում ենք բոլոր զարգացած երկրների անցած ուղին եւ եթե արտաքին ու ներքին ցնցումները այդ զարգացումից հետ չգցեն, մենք դուրս կգանք այն փուլ, որի ժամանակ կենցաղային խնդիրները լուծում կստանան: Կգա նոր սերունդը: Երիտասարդներ, որոնք կլինեն ոչ թե սպառողական զամբյուղի պաշտանմունքի սերունդ, այլ շատ ավելի բարձր արժեքների կրող»,-ընդգծում է նա:
Իսկ մինչ այդ Վահագն Պողոսյանի կարծիքով կարելի է դպրոցին ու համալսարանին տրամադրվող գումարը ծախսել մեկ տեղում: Դպրոցին գումար հատկացնել համալսարանի միջոցով:
«Նախարարությունը կրթությանը հատկացված փողը պիտի պատվերի վրա ծախսի, դառնա պատվիրատու: Դա կոչվում է սիներգետիկ ծախսեր, մի տեղ ծախսվում է մյուս տեղի ծախսերը փակելու համար. Երկու արդյունք է ստացվում մեկ ծախսով: Օրինակ, մանկավարժական համալսարանին կարելի է այլեւս գումար չտալ: Փոխարենը պետությունը կարող է պատվեր իջեցնել, վճարել, որ դասախոսներն ու բարձր կուրսի ուսանողները դուրս գան իրենց լսարաններից, մտնեն դպրոցները ու փորձեն այնտեղ վիճակը ավելի բարվոք դարձնել: Կարդան ինչ են անում, օրինակ, «Արեգնազան» կրթահամլիրը, Ամերիկայի լավագույն դպրոցները եւ գան այդ մոդելները ներդնեն իրենց կողքի դպրոցներում, որտեղ ուսուցիչը ասում է, քանի որ իմ աշխատավարձը ցածր է, ես իրավունք ունեմ երեխաներին դժոխքի մեջ պահեմ»,-լուծման իր տարբերակն է առաջարկում նա:
«Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժ Արա Աթանյանի կարծիքով ոլորտի բարեփոխումները լուծելու համար ոչ թե պետք է փորձենք փոխել գործող համակարգը, այլ փոխենք օրենքները եւ ստեղծենք օազիսներ:
«Կոնսերվատիվ համակարգը փոխելու համար կգնա անիմաստ ուժ , դրա փոխարեն պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որի արդյունքում հինը կամ կփոխվի, կամ կոչնչանա»,-հիմնավորում է նա ու ավելացնում չափազանց կարեւոր է նոր կադրերի պատրաստումը, որոնք կմտնեն դպրոց ու նոր որակ կապահովվեն: Երեխաներին կփոխանցեն գիտելիքներ ու կկապեն կյանքին, ոչ թե կփորձեն մեխանիկորեն նրանց հիշողության մեջ որոշակի ինֆորմացիա մտցնել:
«Մանկավարաժական համալսարանը մեղավոր չէ, մինչեւ չկրթենք այլ հայացքներ ունեցող երիտասարդներ, շատ բան չի փոխվելու: Ապագա ուսուցիչները մանկավարժական համալսարանում սովորում են ոչ թե մանկավարժություն, այլ մանկավարժության պատմություն: Տեսական բաներ են սովորում, որ կապ չունեն պրակտիկայի հետ»,-ասում է նա:
Քննարկման մասնակից մանկավարժ Հակոբ Թադեւոսյանը, որ դասավանդում է մանկավարժական համալսարանում հակադարձում է: Համլսարանում իրենք տեսնում են բոլոր խնդիրները եւ փորձում գտնել լուծումներ: Նոր համակարգ են ներդրել, որի արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց:
«Մանկավարժական համալսարանում, բավականին մեծ փոփոխություններ են եղել: Լսարանային դասընթացների համամասնությունն ենք փոխել , առարկաներ ունենք, որոնց գործնականի ժամաքանակը ավելացված է: Պրակտիկային տրվել է բավականին մեծ ժամաքանակ: Երկրոդ կուրսից սկսած շաբաթվա մեկ օրը տրամադրվում է պարկտիկային: Երրոդ - չորրոդ կուրսերում ունենք երկարաժամկետ պրակտիկա, որոնց համար մշակված են հատուկ ծրագրեր, որոնք պետք է համապատասխանեն տվյալ մասնագիտության մասնագրով հաստատված վերջնարդյունքներին»,-ընդգծում է նա:
Քննարկումն ամփոփում է բանաստեղծ, մանկավարժ Գոռ Հարությունյանը: Նա մասնավոր դպրոցում է աշխատում եւ սեփական փորձից է օրինակ բերում:
«Ես ամեն օր մտնում եմ դպրոց եւ պիտի ասեմ, որ այնքան էլ բարդ չեն հանրակրթության ոլորտի խնդիրները, որքան մենք ենք գրոտեքսի ենթարկում: Աշակերտակենտրոն դպրոց ասելով՝ մենք վեկտորը պետք է մի քիչ շեղենք դեպի ուսուցչակենտրոնությունը: Որովհետեւ 45 րոպեի տերը բոլոր դեպքերում ուսուցիչն է: Ի՞նչ մեթոդաբանություն է սահմանել պետությունը կրթական քաղաքականության մեջ, 45 րոպեն բաժանված է րոպեների, թե՝ վայրկյանների, միեւնույնն է դրանք թղթի վրա գրառումներ են, որոնք դառնում են անվերահսկելի, երբ ուսուցիչը մտնում է դասարան»:
Անկախ համակարգային խնդիրներից ու լուծումներից յուրաքանչյուր մանկավարժ իր տեղում պետք է կարողանա լուծումներ գտնել՝ վստահ է նա: Ուսուցիչը պետք է ունենա մոտիվացիա, որը կփոխանցի նաեւ աշակերտին, հակառակ դեպքում դասը կտապալվի ու կրթական համակարգը չի կայանա:
«Մի երեխա, օրինակ, տարեսկզբին ինձ ասաց, որ տանել չի կարողանում այն ամենը, ինչ կապված է հայկականության հետ: Ես նրան խոստացա, որ մի քանի ամիս անց նա այդպես չի խոսելու: Տարվերջին նա դասարանի լավագույն կարդացող աշակերտն էր: Դա ոչ այնքան պարտադրանք էր, այլ մոտիվացիա, մենք երեւի թե պետք է ուսուցիչներին ուղղորդենք ընկերային հարաբերությունների, այս դեպքում ամեն տեսակի հարց, անհավասարություն կլուծվի, երբ երեխան կհասկան, որ ուսուցչին, երբ դիմում է «ընկեր» բառով, նա իրոք ընկեր է»,-նշում է մանկավարժը:

Աղբյուրը՝ yerevaklur.am