Լրահոս

05.03.2010 15:04

Հովիկ Աբրահամյանը Ներկայացուցիչների պալատի նախագահին նամակ կգրի՞

Հովիկ Աբրահամյանը Ներկայացուցիչների պալատի նախագահին նամակ կգրի՞

-Ճիշտ կլինի, որ ՀՀ նախագահի կեցվածքը ոչ թե «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցներով արտահայտվի, այլ պաշտոնապես փոխանցվի,- «Ուրբաթ» ակումբում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ նշելով, որ եթե Հայաստանը որոշել է նախաձեռնող լինել, ապա մինչ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը պետք է նախաձեռներ նաև կոնգրեսականներին պաշտոնապես փոխանցելը, որ այդ բանաձևը չի խանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

-Մենք լսել ենք կոնգրեսականներից, որ չհասկացանք՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի դեսպանատան կողմից մեզ  պաշտոնապես ոչինչ չի փոխանցվել։ Ես չեմ մեղադրում դեսպանատանը։ Պարզապես դեսպանատանը չի՛ հանձնարարվել, վերջինն էլ չի՛ արել։ Ուրեմն պետք է ավելի ակտիվ լինել,- նշել է Կ. Մանոյանը,- այդ իմաստով լավ է, որ երեկ մեր արտգործնախարարն արագ արձագանքեց։ Հիմա կարող է բավարարի կամ չբավարարի այդ արձագանքը, բայց առնվազն արագ արձագանքեց։

Կ. Մանոյանը ճիշտ է համարում նաև, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ ուղարկի Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ նշելով, որ ակնկալում  ենք, որ հարցը շուտով քվեարկության դրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։